Հարցն արդեն լուծվել է. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 29-րդ տարդարձի առթիվ:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի եւ Սփյուռքի սիրելի քույրեր եւ եղբայրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կարեւորագույն այս օրվա՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ազատ եւ անկախ Արցախն այլեւս 29 տարի իրականություն է: Աշխարհասփյուռ հայության տարիների փափագած երազանքն այլեւս կատարված է եւ հայկական երկրորդ հանրապետությունն այսօր ապրում է լիարժեք կյանքով:

Արժանապատիվ արցախցիներն այսօր շարունակում են զարգացնել իրենց բնօրրանը, արարում ու ստեղծագործում իրենց հայրենի հողում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես մշտապես ասել եմ, որ Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն ավարտին հասցնել Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, որն այլընտրանք չունի:

Խորհրդանշական այս օրը եւս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել արցախյան գոյամարտում արիաբար զոհված մեր բոլոր քաջորդիների ու ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակի առաջ: Այս անկախությունը մենք շատ դժվարությամբ ենք ձեռք բերել եւ պետք է անենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ այն պահելու եւ պահպանելու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ՝ մաղթում եմ հարատեւ խաղաղություն եւ շարունակական առաջընթաց հայկական երկրորդ հանրապետությանը:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *