Հեղափոխության օրերին ընկերս ուղարկեց այս նկարն ու խորհուրդ տվեց մի երկու տարի սպասել. ցավոք այո՛

Հեղափոխության օրերին ընկերս ուղարկեց այս նկարն ու խորհուրդ տվեց մի երկու տարի սպասել. ցավոք այո՛
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում երկու կարևոր գրառումներ է արել, որոնք ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Ես որպես ՀՀ քաղաքացի ու 3 երեխաների հայր հարց ունեմ թե իրեն ընդիմություն հայտարարած զանգվածին և թե այսօրվա իշխանությանը՝

1. Ո՞ւր ենք գնում և Ի՞նչ ազգային նպատակ ունենք մեր առջև դրված։ Կոնկրետ ուզում եմ հասկանալ 5 տարի հետո մենք մտնելու ենք նոր պատերազմի մեջ ու զենքի ուժով հետ ենք վերցնելու այն ինչ կորցրել ենք, թե այս հինգ տարիների ընթացքում հարմարվելու ենք իրականության հետ ու փորձելու ենք շտկել հարաբերությունները հարևանների հետ…

2. Ներկա իշխանությունը կամ ընդիմությունը արդյոք մինչև վերջ պատրա՞ստ է պայքարել Հայաստանի ինքնիշխանության համար, թե առավելագույն կարճ ժամանակում փորձելու է Հայաստանը դարձնել Ռուսաստանի մաս (կլինի դա դաշնակցային պետություն թե ռուսական գուբերնյա պրակտիկորեն նշանակություն չունի)

Կարծում եմ և ներկա իշխանությունը և այսպես կոչված ընդիմությունը պարտավորեն պատասխանել այս երկու հիմնաքարային հարցերին՝ իրենց հետևից ժողովրդին տանելուց ու այդ ժողովրդի ապագայի հետ հերթական խաղն անելուց առաջ։

Հ.Գ. Ես չեմ քննարկում հարցադրումներիս պատասխանների ճիշտ կամ սխալ տարբերակը։ Ես ուզում եմ ոչինչ չասող հայհոյախառն աղմուկից բացի երկրի ապագայի կոնկրետ տեսլական տեսնել

Մի նկարի պատմություն

2018-ի հեղափոխության օրերին ընկերներիցս մեկն ուղարկեց այս նկարն ու խորհուրդ տվեց մի երկու տարի սպասել…

Ցավոք, այո՛, Քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ կամ թշնամիներ, կա միայն իշխանության մոլուցք… ու լիքը ականջներ, որոնք փորձում են թաքցնել…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *