Հեռակառավարվող Ա.Սարգսյան. ՀՀ նախագահը Մոսկվայից հրահանգ է ստանում եթերով

Հադրութի երեք գյուղերի հանդեպ Բաքվի ոտնձգության առիթով մոսկովյան Սոլովյով-Live ռադիո եւ յութուբ ալիքը դեկտեմբեր 12-ին դիմել է ՀՀ վարչապետին եւ նախագահին՝ խնդրին անհապաղ միջամտելու կոչով: ՀՀ նախագահը արձագանքել է օտար պետությունից եթերային կոչին։

Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, հիմնվելով ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի ծայրահեղ անշրջահայաց հայտարարության վրա, ծավալել է հիմքից սպեկուլյատիվ մենախոսություն, թիրախ ունենալով հայ ժողովրդի արժանապատվությունը:

Քաջ գիտակցելով, որ առանց նախագահ Պուտինի ուղիղ հրահանգի Բաքուն Հայաստանի դեմ որեւէ  քայլ երբեւէ չի ձեռնարկել, Սոլովյովը այդուհանդերձ դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահը՝ անունն ինչ էլ լինի, արդյոք իրենց պարտավորված չեն համարում միջամտել: Թե՞ Արցախը այլեւս Արդբեջանի տարածք է եւ վերջ»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի հապաղել արձագանքել մոսկովյան ուղղորդումին իր հայտարարությամբ: Հյուսիսային կամ արեւմտյան ուղղորդումով աշխատող հայկական իշխանությունները հավատարիմ են իրենց սկզբունքին:

Եթերային նման հաղորդակցության դեպք գրանցվել է 1962 թվականի հոկտեմբեր 27-ին, երբ Կարիբյան ճգնաժամը լուծելու կոչով նախագահ Քենեդիին Մոսկվայի ռադիոյով դիմել էր քարտուղար եւ պրեմիեր Նիկիտա Խրուշչովը:

Նախագահ Սարգսյանին հրամայական կոչով դիմողը ռուսական հաղորդավար էր: Արցախի դեմ Էրդողան-Պուտին ցեղասպան գործարքի համար անդադար շնորհակալություն հայտնող հայկական ղեկավարությունը այլ վերաբերմունքի արժանի չէ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *