Հիմա դու հավերժ զինվոր ես, իսկ ես՝ հավերժ զինվորի սպասող. մենք չենք բաժանվել իրարից, դու իմ սրտում ես ու միշտ կլինես

Առաջ ես միայն քոնն էի, դու՝ միայն իմը: Հիմա մենք երկուսով բոլորինն ենք: Դու դարձել ես հերոս, ես՝ հերոսի աղջիկ: Դու՝ հրեշտակ, իսկ ես՝ քո վկան Երկրի երեսին:

Դու՝ հավերժ զինվոր, իսկ ես՝ հավերժ զինվորի սպասող: Դու՝ հայրենիք, իսկ ես՝ հայրենապաշտ:

Մենք չենք բաժանվել իրարից: Դու իմ սրտում ես ու միշտ կլինես: Մի քանի տարում մի կյանքից առավել ես ինձ նվիրել, իսկ հիմա հենց քո կյանքն ես նվիրել, բայց ոչ միայն ինձ, այլ ամբողջ ազգիս: Դու միշտ ասում էիր. «Շատերին շատ ենք»…

Ճիշտ էիր, Շա՜նթս: Այնքան շա՜տ էինք, որ աշխարհը չդիմացավ մեր սիրո չափաբաժնին, ու գնացիր քո սիրած «Դեպի վերև»-ը, որ մեր երկնային սերը պատի ողջ աշխարհին:

4 տարի 9 ամիս ամեն օր միմյանց ասել ենք «բարի լույս» և «բարի գիշեր» , իսկ վերջում՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՐԱՐ ՀԵՏ ՄԻՇՏ: Հավերժ իմ սեր։

Посмотреть эту публикацию в Instagram

Առաջ ես միայն Քոնն էի, Դու՝ միայն իմը: Հիմա Մենք երկուսով բոլորինն ենք: Դու դարձել ես հերոս, ես՝ հերոսի աղջիկ: Դու՝ հրեշտակ, իսկ ես Քո վկան Երկրի երեսին: Դու՝ հավերժ զինվոր, իսկ ես՝ հավերժ զինվորի սպասող: Դու՝ հայրենիք, իսկ ես՝ հայրենապաշտ: Մենք չենք բաժանվել իրարից: Դու իմ սրտում ես ու միշտ կլինես: Մի քանի տարում մի կյանքից առավել ես ինձ նվիրել, իսկ հիմա հենց Քո կյանքն ես նվիրել, բայց ոչ միայն ինձ, այլ ամբողջ ազգիս: Դու միշտ ասում էիր. « Շատերին շատ ենք»… Ճիշտ էիր, Շա՜նթս: Այնքան շա՜տ էինք, որ աշխարհը չդիմացավ մեր սիրո չափաբաժնին, ու գնացիր Քո սիրած « Դեպի Վերև»-ը, որ մեր երկնային սերը պատի ողջ աշխարհին: 4 տարի 9 ամիս ամեն օր միմյանց ասել ենք «բարի լույս» և «բարի գիշեր» , իսկ վերջում՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՐԱՐ ՀԵՏ ՄԻՇՏ: 🙏🏻 Հավերժ իմ սեր ❤️

Публикация от Էլեն Մարտիրոսյան (@_elenmartirosyan_)

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *