Հիմա մեզ չի վախեցնում, ո΄չ մի Էդողան, ո΄չ մի Ալիեւ, ո΄չ մի ահաբեկիչ, ո΄չ մի վարձկան. բարսելոնահայության ակցիան

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում հայերը այսօր` հոկտեմբերի 18-ին, բողոքի ակցիա են անցկացրել` Թուրքիայի և Ադրբեջանի դատապարտման և Արցախի ճանաչման կոչով:

«Մեր պայքարն արդար է եւ հաղթանակն անկասկած, մենք կռվում ենք եւ պաշտպանում ենք մեր տեսակը, մենք կռվում ենք մեր արժեքների համար: Արցախը տարածք չէ, այնտեղ պատահական մարդիկ, քոչվորներ չեն ապրում, այնտեղ կա քաղաքակրթություն եւ համաշխարհային ժառանգություն: Մեր թշնամին` թուրքը, 100-150 տարի առաջ նույն նպատակով ոչնչացնում էր հայ ժողովրդին եւ ուզում էր Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը բնաջնջեր` որպեսզի երկու թուրքական պետությունները միանային:

Սակայն հիմա մեզ չի վախեցնում, ո΄չ մի Էդողան, ո΄չ մի Ալիեւ, ո΄չ մի ահաբեկիչ, ո΄չ մի վարձկան»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հավաքվածները նաեւ մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն Արցախի զոհված հայորդիների հիշատակը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *