Հիվանդանոցում բուժվող զինվորի ծննդյան օրն ընկերները իսկական տոն են դարձրել. անհնար է նայել առանց հիացմունքի

Բացի հայրենիքի հանդեպ ունեցած անսահման նվիրումն ու պարտքի անհավանական մեծ զգացումը, մեր զինծառայողներն ունեն նաև մեծ նվիրում ու հոգատարություն միմյանց նկատմամբ: Այս մասին են վկայում այն բազմաթիվ նյութերը, որոնք այս օրերին տեղ են գտել համացանցում:

Այդ նյութերից պարզվում է, որ մեր զինվորները, ովքեր այսուհետ նաև հերոսներ են համարվում, մեծ հոգատարությամբ են վերաբերվում իրար հանդեպ: Նրանք անում են երևակայության սահմանում տեղավորվող ամեն ինչ՝ բախտակից ընկերոջը լավ ու հաճելի պահեր պարգևելու համար:

Վիրավորում ստացած, վերականգնողական բուժում ընդունող, նույնիսկ սայլակների վրա գտնվող մեր զինծառայողները չեն խնայում ոչինչ՝ ընկերոջ ծննդյան օրը տոնի վերածելու համար:

Հերթական վիդիո նյութի մեջ երևում է, թե ինչպես են մեր պայծառ երիտասարդներն ուրախացնում իրենց ընկերոջն ու միմյանց: Անհնար է առանց հիացմունքի նայել այս ամենին: Սա հայ նվիրյալ երիտասարդներին ճանաչելու, նրանց մասին ընդհանրական գաղափար կազմելու հրաշալի օրինակ է:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *