ՀՀԿ-Ն Բացում Է Խաղաքարտերը

«Առաջին լրատվական»— գրում է — ՀՀԿ-ն զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, բայց չի ձգտում իշխանության՝ հայտարարել է կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա այդպես պարզաբանել է մամուլի այն տեղեկությունները, ըստ որոնց՝ կուսակցության ԳՄ վերջին նիստում կուսակցապետ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չունի մտադրություն զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ և, առավել ևս, վերադառնալու իշխանության: ՀՀԿ դիրքորոշման և հետիշխանական քաղաքական դերի ու գործառույթի մասին գրել ենք բազմիցս: Այդ դերը յուրահատուկ է: Ավելի շուտ՝ թերևս հնարավոր է խոսել Սերժ Սարգսյանի դերի մասին: Կուսակցության խոսնակի հայտարարության տողատակում նշմարվում է դա: ՀՀԿ-ն ներկայումս ապահովում է կամ փորձում է ապահովել որոշակի «չեզոք քաղաքական տարածություն», որը դիտարկում է իր հետագա քաղաքական ռազմավարության հաջողության գրավականը:

17-ի ձևաչափում ՀՀԿ խնդիրը իշխանության գալը չէ՝ հայտարարում է կուսակցության խոսնակը: Դա, իհարկե, իրատեսական է, ռացիոնալ և ռազմավարական: Խոսնակը անշուշտ չի բարձրաձայնում, որ ՀՀԿ խնդիրն է թույլ չտալ, որպեսզի 17-ը որևէ կերպ գա իշխանության: Եթե Սերժ Սարգսյանն իշխանությունը զիջելու էր նախկին կառավարող համակարգի որևէ թևի, ապա նա դա կաներ 2018-ին, և ավելին՝ նա այդ բանը կաներ դեռևս 2016-ին և նույնիսկ ավելի վաղ: Սարգսյանը չունի այդպիսի մտադրություն: 2014-ին նա առաջարկեց այդ ժամանակ կառավարող համակարգի առաջնորդներին, այդ թվում՝ երկրորդ նախագահ Քոչարյանին, հեռանալ, այսպես ասած, միասին: Այդ առաջարկը չընդունվեց: Իրականում այստեղ խնդիրը բանալ իշխանատենչությունը չէր, այլ իսկապես խորքային քաղաքական հանգամանքներն ու գործոնները՝ կապված ընդհուպ արտաքին շրջանակների հետ:

Սերժ Սարգսյանը թավշյա հեղափոխությունից հետո գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ սկսեց մշակել ՀՀԿ վերափոխման ռազմավարություն: ՀՀԿ-ն 17-ի մեջ է այդ ռազմավարության շրջանակում, որովհետև ՀՀԿ վերափոխումը անշուշտ պահանջելու է շատ մեծ ժամանակ, իսկ մինչ այդ անհրաժեշտ է բաց չթողնել քաղաքական գլխավոր մրցակիցներին: Որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀԿ քաղաքական գլխավոր մրցակիցները շարունակում են լինել նախկին կառավարող, այսինքն՝ միասին կազմավորած համակարգի բևեռները: Եթե նրանք հասնեն քաղաքական հաջողության, ՀՀԿ վերափոխման հարցը լիովին կորցնում է իմաստը:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *