ՀՀ Պարետի նոր որոշումը. Տիգրան Ավինյանը վերջապես թույլ է տվել…

Pastinfo.am-ը գրում է․ « Պարետատան նոր որոշման մեջ հստակ գրված է, որ մինչև քառասուն հոգանոց միջոցառումների անցկացումը թույլատրվում է, կեն դանի երաժշտությունը ևս, սակայն միմիայն բացօթյա վայրերում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասում է վարչապետ Նիկոլ

Փաշինյանի, համատեղությամբ նաև պարետատան խոսնակ Մանե Գևորգյանը։ Համաճարակի պայքարին միտված պարետատան սահմանած սահմանափակումների խի ստ կանոններն քիչ-քիչ ավելի են մեղմացվում։ Ըստ Պարետի վերջին որոշման՝ այսուհետ խնջույքներին

մասնակցել կարող են Քառատուն հոգի՝ նախկին քսանի փոխարեն, սույն սեղանի շուրջ հինգ մարդու փոխարեն կարող են նստել ութը։ Խնջույքների անցկացման բացօթյա ռեժիմը դեռ պահպանվում է։ Հիշեցնենք, որ ազգային ժողովում արտակարգ դրության ռեժիմի վերջին երկարաձգման հարցի քննարկման ժամանակ

միջոցառումների անցկացման խի ստ սահմանափակումների դեմ էր արտահայտվել նաև ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով կառավարությանը առաջարկում էր թույլատրել ընտանեկան միջոցառումները անց կացնել ոչ թե 40 հոգանոց կազմով, այլ

վաթսուն. «Հարսանիք է, թե ուտուշ-խմուշ, պետք է քառասուն հոգու տեղը թույլատրել Վաթսուն հոգի։ Ես չեմ հասկանում՝ էդ 40-ի և 60-ի մեջ ինչ տարբերություն կա։ Մենք սպեցիֆիկ ազգ ենք։ Կան Հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են, չեն կարողանում ամուսնանալ»,- մտահոգություն էր հայտնել պատգամավորը։

Հաշվի առնենք, որ հանելով երգիչների ու հարսանիք վարողների աշխատանքային սահմանափակումը, պարետ Տիգրան Ավինյանը մեծահոգաբար թույլ է տվել միջոցառումների մասնակիցներին պարել ու լիարժեք ուրախությունով նշել ընտանեկան տոները, սակայն սոցիալական հեռավորությունը պահելու կանոնը մնում է ուժի մեջ։ Երևի, ուտուշ – խմուշների անցկացման ժամանակ պարետատան կողմից կցված հատուկ աշխատակցի մշտական անհրաժեշտություն պետք կլինի, ով պարերի ժամանակ մետրի օգնությամբ պարբերաբար կստուգի պարետի որոշմամբ սահմանված սոցիալական հեռավորությունը չգերազանցող 1.5 մետրի չափը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *