ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի վթшրից զոհվшծ դստեր ընտանիքի լուսանկարները

Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 9-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով տեղում մահացել են Toyota-ի վարորդ Մ. Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարությանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։

Մահացածները ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանն ու նրա ամուսինն ու երեխաներն են:

Աննա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ափսո՜ս, Արմեն ջան,
որ այս Սեպտեմբերի 1_ն առանց քեզ կսկսենք։
Բացակադ` հարգելի չԷ՜՜՜՜՜՜
Դասարանդ շա՜՜՜տ կկարոտի քեզ ձագուկ …….

Ճակատագրի հեգնանք ,
Փորձանք ,
Անզգուշություն….
Թե ինչ ……
Բառեր չկան , անիմաստ են …….

Փաստ է ` 4 կիսատ ճակատագիր ….
Տոմա ջան սիրտս ցավումա ՜՜՜՜

Լույսի մեջ մնացեք լուսավոր մարդիկ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *