«Հույս ունենք՝ կկարողանանք զերծ մնալ դպրոցները փակելուց». նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր եղել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում:

Համավարակային կանոնները պահելու առումով արձանագրեցի բավականին լավ պատկեր, ինչը թույլ է տալիս մեզ հույս հայտնել, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք համակարգը պահել վերահսկելի վիճակում ու զերծ մնալ դպրոցները փակելուց:

Դրա համար առավել քան երբևէ անհրաժեշտ է խստագույնս պահել կանոնները՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ախտահանում»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *