Հունաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ուժեղ հարվածը Թուրքիային. Ահա, թե ինչ են պատրաստվում անել

Արաբական Միացյալ Էմիրություններ այցից հետո իր հայտարարության մեջ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շեշտել է , որ «Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները այժմ ձևավորում են ռազմավարական դաշինքի շրջանակ, որը տարածվում է ոչ միայն տնտեսական համագործակցության ոլորտներում, այլև պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում »: Այս մասին տեղեկացնում է «ՍԼԻՄ Նյուզը» հղում կատարելով «Գրեկ Սիթի Թայմս»-ին:

Միցոտակիսը հավելել է , որ «Երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները շատ կարևոր են: Այժմ կա հստակ ճանապարհային քարտեզ, թե ինչպես 2 երկրների հարաբերությունները կարող են էլ ավելի սերտանալ:

Մեր երկու երկրները Արևելյան Միջերկրական ծովի մար տահրավերներին բա խբում են նույն տեսանկյունից: Նրանք հավատարիմ են վե ճերի խաղաղ կարգավորմանը և միջազգային իրավունքի պահպանմանը: Կցանկանայի նաև ընդգծել, որ այս այցը Արաբական Միացյալ Էմիրություններ ևս մեկ քայլ է այն ակտիվ արտաքին քաղաքականության համատեքստում, որը մեր երկիրը զարգացնում է վերջին մեկ տարվա ընթացքում:

Հունաստանի, Կիպրոսի և ամբողջ Մերձավոր Արևելքի դեմ թուրքական ագր եսիայի դատապարտումը մեր հայտարարությունների առաջին տեղում է:

Հունաստանը և ԱՄԷ-ն դա տաարտում են Թուրքիայի կողմից Հունաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության և ինքնիշխան իրավունքների ոտնա հարումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում նրա ընդհանուր ագր եսիայով դրսևորված պահվածքը», – ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, երկու կառավարությունների կողմից հաստատվել է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության և դրանում ամրագրված սկզբունքների անխապտ հավատարմությունը` որպես խաղաղության, անվտանգության , բարիդրացիական հարաբերությունների և բոլոր երկրների համար վե ճերի խաղաղ կարգավորման հիմք:

«Երկու կառավարությունները դատապարտում են Թուրքիայի կողմից Հունաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության և ինքնիշխան իրավունքների ոտն ահարումը, ինչպես նաև նրա ընդհանուր ագրեսիվ պահվածքը Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Միջերկրական ծովում և Հարավային Կովկասում, ինչը կոպիտ կերպով խախտում է Միջազգային կանոնակարգերը:», – ասվում է հայտարարության մեջ:

«Այս ոգով երկու կառավարությունները կոչ են անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը և անհապաղ դադարեցնել բոլոր անօրինական և սա դրչ գործողությունները», – ավելացվում է համատեղ հայտարարության մեջ:

Այս հայտարարությունից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թվիյթերի իր էջում նաև գրել է . «ԱՄԷ թագաժառանգ արքայազն Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք երկկողմ հարաբերություններում վերջին ամիսներին գրանցված արագ առաջընթացը և երկկողմ համագործակցության ամբողջական շրջանակը, ինչպես նաև արևելյան միջերկրածովյան տարածաշրջանի զարգացումները:»

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *