Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի զավակն աղոթում է հայ զինվորի ապահովության համար

Հայ սահմանապահ զինվորի հետ են, թերևս, բոլոր մեծահասակների մտքերն ու աղոթքները: Սակայն առավել ազդեցիկ ու հուզիչ են փոքրիկների հնչեցրած աղոթքները, քանի որ դրանք հնչում են նրանց անմեղ շուրթերից:

Հռիփսիմե Հակոբյանը համացանցում մի հուզիչ հոլովակ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես է իր փոքրիկ զավակը քնելուց առաջ աղոթում:

Հ. Հակոբյանի ու Մ. Մկրտչյանի փոքրիկ տղան, դիմելով Աստծուն, հնչեցնում է տերունական աղոթքը՝ խնդրելով, որ պահի ու պահպանի հայ դիրքապահին, մեր սահմաններն անառիկ պահողներին:

Ավարտելով տերունական աղոթքը՝ փոքրիկ Լեոն խնդրում է, որ Աստվածը պահի ու պահպանի մեր զինվորներին, թող հաղթեն, բարի ու հանգիստ քուն բերի բոլորին:

Հատկապես հուզիչ է երեխայի դիմելու ձևը Աստծուն. նա իրեն հատուկ անկեղծությամբ ասում է. «Աստված ջան, թող ոչ մի չար չմտնի էս աշխարհ…»

Հռիփսիմե Հակոբյանի հանրայնացրած հուզիչ հոլովակը կարող եք դիտել ստորև

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *