Հրադադարի օրն էր, զանգահարեց ասաց՝ մամ, էս է սրանց հրադադարը, ու էդ պահին ես արկի բարձր ձայն լսեցի, ասաց… ինչ է պատմում զո հված հերոսի մայրը

Արթուր Արամայիսի Միրզոյանը պարտադիր ժամկետային զինծառայող էր, Մատաղիսում էր ծառայում, հունվար ամսին զորացրվելու էր:Շիրակի մարզի Աշոցք համայնքում Է ծնվել Արթուր Միրզոյանը։ Ընտանիքի կրտսերզ ավակն էր (ունի մեկ եղբայր, ով սպա է ու դեռևս Արցախում է): 20 տարեկան շիրակցի հերոսը զո հվել է մար տական ընկերոջ կյանքը փրկելու ընթացքում, հոկտեմբերի

քսանվեցին: «Արթուրը կենսուրախ էր, դուխով էր, չէր խուսափում դժ վшրություններից, մինչ վերջ կռ վող էր Արթուրը, մինչև վերջ պատրաստ էր, եթե պետք լիներ, կռ վել, եթե պետք լիներ, ընկերոջ կյանքը փրկել… ինքը ամենբանի էր պատրաստ հանուն հայրենիքի, հանուն ընկերոջ: Արթուրը բարձրահասակ էր, ու իրեն առաջարկել էին ծառայությունը իրականացնել Երևան քաղաքում,

որպես պատվո պահակ, սակայն ինքը հրաժարվեց ու ասաց, որ Արցախում պետք է ծառայի: Ստեփանակերտում էր անցել ծառայության, Վեց ամիս Ստեփանակերտ քաղաքում ծառայելուց հետո Արթուրին տեղափոխեցին Մատաղիս: Պшտ երազմի ժամանակ Մատաղիսում է եղել, մասնակցել է թ եժ մшր տերին: Արթուրը կարողացել է երեսուն հոգանոց ջոկատը դուրս հանել շրջшփ ակումից, ու այդ

պատճառով իրեն լեյտենանտի կոչում են շնորհել, և իր մшր տական գիտելիքների շնորհիվ կարողացել է ղեկավարել այդ ջոկատը: Արթուրը ուներ հնարավորություն՝ ծառայելու անվտ անգ վայրում, սակայն նա նախընտրեց Մատաղիսը: Ծառայակից ընկերները շատ են պատմում Արթուրի մասին՝ ինչեր է արել ծառայության ընթացքում. Անկեղծ ասած՝ դա ինձ չէր զարմացնում, քանի որ ես լավ եմ ճանաչում

իմ տղային»,— ԳԱԼԱ-ի հետ զրույցի ընթացքում պատմում է շիրակցի հերոսի մայրը՝ Էթերի Կարապետյանը: Տիկին Էթերին հերոս տղային նկարագրելիս ասում է՝ շատ աշխույժ էր, կյանքով լի էր , սիրում էր կյանքը: Տարբերվող էր Արթուրը. տարբերվում էր թե՛ դասարանում, թե՛ իր հասակակիցների մեջ: Հումորով էր, ուժեղ էր, ընկերասեր ու խիստ: «Ինքը բոլորի հետ

կարողանում էր լեզու գտնել՝ անկախ տարիքից… արդար մարդ էր, մեծ հավատ ուներ առ Աստված։ Սիրում էր կյանքն իր ամեն ինչով, շատ խելացի էր Արթուրը, արագ կողմնորոշվող, մտքերն էլ շատ սուր էին, կարդալ էր սիրում, շատ նպատակներ ուներ, երբեմն նաև պատմում էր դրանց մասին: Ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետն էր ընդունվել ու նպատակ էր դրել

առաջ գնալու, մի քանի բան նպատակադրել էր, որոշել էր, որ պետք է զբաղվի ֆերմերությամբ: Նպատակ ուներ Անգլիայում սովորելու. ինքը դեռ վաղ տարիքից էր բազմակողմանի զարգացած, իրեն անմիջապես մի քանի բան կարող էր հետաքրքրել»,- պատմում է Արթուրի մայրը: Արթուրի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի քսանվեցի առավոտյան, մայրը ասում է՝ օրվա ընթացքում

ցանկացած պահի որդու հետ կապ են ունեցել. «Հրադադարի օրն էր, զանգահարեց ասաց՝ մամ, էս է սրանց հրադադարը, և էդ ժամանակ ես արկի բարձր ձայն լսեցի, ասաց՝ վա՛յ, մա՛մ… և էդ պահից հեռախոսը անհասանելի եղավ: Զինծառայակից ընկերները պատմում են, որ Արթուրը կռ վի թ եժ րոպեներին հումորներ է արել: Ծառայակից

ընկերոջը ասել է, թդ գյադա ինձ 5 հազար դրամ պարտք ես, չմեռ նես, որ պարտքս տաս. հրամանատարը ասել է, որ էդ տղային ասեք սուս մնա, թողնի կենտրոնանանք կռ իվ անենք»,- պատմում է տիկին Էթերին: Շիրակցի հերոսի մոր խոսքերով՝ հերոսի մայր լինելը հպարտություն է, իսկ վի շտը լոկ իրենով չէ. «1000-ավոր մայրեր ինձ պես սգում են իրենց երեխայի մ шհը,

հպարտությունից բացի ոչինչ չես զգում: Անհաղթահարելի ց шվ է կարոտը, որ հնարավոր չէ սփոփել: Երբ իմ որդու դեպքը եղավ, մինչև իրիկուն իմ տղայի մարմինը Աշոցքում էր, ու մենք նրան ամբողջությամբ ենք հանձնել հողին: Որ իմ վի շտը համեմատեմ մնացած ծնողների վշտի հետ, որ իրենց երեխաներին չեն գտել կամ մարմնի փոխարեն մոխիր են տվել, կամ գե րի են ընկել, մի քիչ հանգստություն ես զգում, որ քո տղային տեսել ես ու հանձնել ես հողին»: Անահիտ Չալիկյան

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *