«Հրավիրվում եք հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու». Փաշինյանի մարտակոչ՝ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին

Իմ կոչը հետեւյալն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները ներկայանան կենտրոնական հավաքակայան, առանց մեծ կուտակումների. Դա կկազմակերպվի տեղում: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես իմ ուղերձում նշեցի, որ որոշ տեղերում ընթանում են ծանր մարտեր, որոշ տեղերում Արցախի ՊԲ-ն վստահ կերպով վերահսկում է իրավիճակը, որոշ տեղերում վիճակը բավականին ծանր է, եւ ես չեմ ուզում սա որեւէ կերպ թաքցնել:

Ես այս ուղերձով ուզում եմ դիմել վերջին մեկ տարում ժամկետային զինծառայությունն ավարտած, զորացրված մեր զինվորներին: Ինչու հենց նանց. Խնդիրն այն է, որ ՀՀ-ում ռազմական դրություն է հայտարարված եւ մարդիկ կանչվում են զորակոչի: Խնդիրն այն է, որ վերջին մեկ տարում ծառայությունն ավարտածները իրենք ենթակա չեն զորակոչի: Գործնականում նրանք ամենամարտունակ մեր մոբիլիզացիոն ռեսուրսն է: Հայրենիքն այսօր ունի նրանց կարիքը: Սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ Ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն է: Այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք Ցեղասպանությունից: Եթե մենք ոտքի չկանգնենք, բոլորվս ենթարկվելու ենք Ցեղասպանության:

Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու անկեղծ ասել, որ իրենք չեն հրավիրվում մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու, իրենք հրավիրվում են  հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու: Ուզում եմ ասել, որ նրանք, որոնք դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան այդ հագուստներով եւ անհրաժետ փաստաթղթերով: Ուզում եմ ընդգծել, որ քանի որ այս հատվածի համար մոբիլիզիացիոն պլան նախատեսված չի եղել, այսինքն պետությունը նապատեսած չի եղել այդ հատվածին մեր տղաների զինվորագրել, եւ հիմա ես խնդրում եմ նրանց կամավոր դա անել, ես խնդրում եմ նաեւ նարնց, եթե ունեն զինվորական հագուստ, ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, խնդրում եմ դա որեւէ ձեւով ուղարկել եւ կենտրոնացնել կենտրոնական հավաքակայանում:

Ես անհրաժեշտ հանձնարարականները տվել եմ, որ անվտանգության բոլոր միջոցառումները պահպանվեն: Գուցե թե ճանապարհին կարգավորվի նրանց երթը, ավելի մանրամասն չասեմ, որ ամեն ինչ անվտանգ տեղի ունենա:

Նրանք զորահավաքային, մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում, որովհետեւ օրենքը նրանց չի նախատեսել, բայց ես այսօր նրանց խնդրում եմ որպես կամավորական զինվորագրվել:  Ինչպես ասել եմ, սա մի նոր Սարդարապատ է եւ մենք կողք-կողքի, ուս-ուսի պետք է կանգնենք, հակառակորդի ողնաշարը ջարդենք, պետք է հաղթենք: Ի միջիայլոց, այդպիսի 10 հազար տղա կա Հայաստանում, եւ եթե այդ 10 հազարից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր  բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը:

Ինչ խնդիրներ կկատարեք, որտեղ կկատարեք, դա արդեն տեղում հրամանատարությունը կկազմակերպի: Իմիջիայլոց, ձեզնից էլ կձեւավորվեն որոշակի հրամանատարական օղակներ: Խոսքը ոչ թե սովորական ծառայության մասին է, այլ կենաց-մահու կռվի մասին: Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք այդ կենաց-մահու կռիվը տալ եւ հաղթանակն ապահովել այս պատերազմում Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության: Տղերք, հույս եմ դնում ձեզ վրա, սիրում եմ բոլորիդ, հպարտավում եմ բոլորովդ, եւ խոնարհվում եմ բոլորիդ առջեւ: Կոչ եմ անում էս պահից սկսած զինվորական հագուստներով, եթե չունեք, ոչինչ կապահովենք»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *