Հրատապ. Արայիկ Հարությունյանի կոչը ողջ հայությանը. Տեսանյութ

«Հակառակորդին զինադադար ստիպելուն ունենք ընդամենը մի ճանապարհ՝ պարտադրե՛լ զինադադար:

Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել ստանձնած հումանիտար պատասխանատվությունն ու հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ:

Հակառակորդն ընտրել է ոչ թե ԼՂ խնդրի լուծման ճանապահը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությունը, հաջողության դեպքում՝ նաև Հայաստանը: Այդ ձեռագիրը տեսնում ենք»,- տեսաուղերձի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա հայտարարեց, որ պետք է համախմբվել, միավորվել, մասնակցել մարտական գործողություններին.

«Ակնկալում եմ Սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների ակտիվ մասնակցությունը: Օրհասական պահն է այսօր՝ հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու՝ փոխարենն անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու:

Կոչ եմ անում ոչ միայն նյութական, նաև ֆիզիկական մասնակցություն, որի կարիքը զգում ենք»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *