ՀՐԱՏԱՊ ՀԵՆՑ ՆՈՐ Մոսկվան զգուշացրել է Փաշինյանին ՏԵՍԱՆՅՈՒԹ

iPress.am- Նիկոլ Փաշինյանն անցյալ է, որովհետև այն զանգվածը, որը նա ուներ 2018-ին այլևս չկա, այն վստահությունը, որը նա ուներ ամբողջովին մսխված է, գոյություն չունի։

Դրա ակնհայտ վերջին վկայությունը կազմակերպված հանրահավաքն էր, որտեղ վարչական ռեսուրսի կիրառմամբ նույնիսկ, կարողացավ հավաքել ընդամենը 10 հազար մարդ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է իրավաբանական գիտությունների դոկտոր Ենոք Ազարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի և ԳՇ պետի միջև առկա լարվածությունը սրվեց ՀՀ վարչապետի՝ Իսկանդերի մասին հայտնի հայտարարությունից հետո։ Կտրուկ արձագանք եղավ նաեւ Ռուսաստանից, եւ ըստ բանախոսի, բացառված չէ, որ անձամբ Փաշինյանին եղել է կոպիտ զգուշացում։

Ճիշտ է, հետո հայտարարվեց, որ Փաշինյանին սխալ է զեկուցվել, բայց հերթական անգամ մեր պետությունը դարձրինք ծիծաղի առարկա։ «Ի դեպ զգուշացում եղել է ոչ միայն Մոսկվայից, Փաշինյանը բոլորից լավ է հասկանում, որ իր գնալու ժամանակն է», -նշել է Ազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *