«Ձեզ երկիր չէ, անգամ մեր տան աղբը չեմ վստահի, որ տանեք թափեք, երևի ճամփին էդ էլ կլափեք…». Հայկ Ստեփանյան

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Երևի գերիներով եք շատ մտահոգված, կամ ստորագրված փաստաթղթով։

Ախր կեղծ եք, թե ձեր էությամբ, թե հետագայի խոստումներով և թե ձեր հայրենասիրությամբ։ Հենց մեկը ձեր թեկնածու Մանուկյան Վազգենը, շատ լավ արտացոլում է ձեր բոլորի էությունը և այդտեղ հավաքվելու իրական նպատակը։ Ոնց է պատկերացնում լինել վարչապետ մի ժողովրդի, որի մի մասին անվանում է «անասուն»։

Անասունը հենց ինքն ա, որ իմ հայրենակիցներին անասուն է անվանում։ Կամ վարչապետի կեցավայր գնալը, կամ Վարչապետին սպառնալը, թե «եթե շարժումը չստիպի, ապա ամբոխը կհոշոտի», ո՞ւմ կհոշոտի, ո՞ր ամբոխը, այն ամբոխը ում սպառնալով աշխատանքից ազատել հավաքել էիք ցույցի, թե այն ամբոխը, որ 10000 դրամով դուրս է գալիս փողոց գոռգռալու՞։

Իսկ դուք չե՞ք վախենում, որ կարող է մի օր էլ Փաշինյանի համբերության բաժակը լցվի ու շատ չէ, մի օրով աչք փակի։ Գիտե՞ք Ժողովուրդը ձեզ ի՞նչ կանի…
Պարզապես զզվելի եք։ Ձեզ երկիր չէ, անգամ մեր տան աղբը չեմ վստահի, որ տանեք թափեք, երևի ճամփին էդ էլ կլափեք, շուրջ բոլորը աղտոտելով։

Դիմադրում եք, որ փրկեք գողացվածը, բայց մեկ է, ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ։
Ժողովրդինը վերադարձնելու ենք Ժողովրդին և Վերջ։
Հ.գ. ամոթ է, բերաններդ փակեք, հարգեք զոհվածբերի հիշատակը։ Անտանելի եք…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *