«Ձեր պամպերսները պարբերաբար փոխեք»․ Վահե Էնֆիաջյան

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի գրառումը․ «Իմ քայլը խմբակցության մի խումբ անդամներ ու մարզպետներ խորհրդարանում այսօր հերթական անգամ հանդես են եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության և Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մտաժայթքումներով:

Նրանցից յուրաքանչյուրին առանձին-առանձին անդրադառնալը չափից դուրս մեծ պատիվ կլիներ վերջինների համար: Պարզապես խղճում եմ ձեզանից յուրաքանչյուրին, որ չեք տեսել պատից կախ, իսկ հիմա միանգամից տեսել եք ճակատից կախ:

Ցավում եմ, որ իշխանություն կոչվող խաղալիք եք գտել ու աջուձախ խաղում եք դրանով՝ ձեր մանկությունից եկած կոմպլեքսները հաղթահարելու, ինքնահաստատվելու և ձեր անհետագիծ ու անկենսագրություն գոյության մասին հիշեցնելու համար: Ձեզանից յուրաքանչյուրի դեմքը հիշելու համար գուգլում պետք է որոնում իրականացնենք, պարզելու, թե դուք թրաշամանուկներից որ մեկն էիք, քանի որ մաքսիմալ անդեմ եք ու չհիշվող: Խաղացեք, քանի դեռ կարող եք: Իշխանությունն ու մեր երկիրը խաղալիք չեն ձեր համար:

Գնացեք ձեր համար ձեր տարիքին ավելի հարմար խաղալիք գտեք ու ձեր պամպերսները պարբերաբար փոխեք, թե չէ վախենամ ձեզ գտնելու համար հիմա էլ գուգլի որոնման փոխարեն պետք է հոտի ուղղությամբ շարժվենք»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *