Ճանաչեք իրական հերոսներին․ 70 ադրբեջանցու հետ միայնակ մարտի է բռնվել․․․Տարածեք, թող ամեն հայ իմանա

Ճանաչեք իրական հերոսներին․ 70 ադրբեջանցու հետ միայնակ մարտի է բռնվել․․․Տարածեք, թող ամեն հայ իմանա

Ռազմիկ Գասպարյանը ծնվել է 1991թ.-ի հուլիսի տասնիննին Գեղարքունիք մարզի Նորակերտ գյուղում։ 2016թ.-ի Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ռազմիկ Գասպարյանը եղել է Թալիշում, հիշում է, որ ապրիլի 2-ի լուսաբացին հակառակորդի ակ անն ընկել է գյուղի մեջ․ Այդժամ ես մենակ էի, մեր
ստորաբաժանումից ինձ մոտ զինվոր չկար, բոլորը դիրքերում էին, իսկ մեր խումբը գյուղի մեփ հսկողություն էր կատարում, որ հակառակորդի դիվերսիոն խմբերը գյուղ չմտնեին: Իմանալով, որ մեր տղաները վիրավորվել են, գնացի նրանց մոտ, բայց ճանապարհին հակառակորդին հանդիպեցի և

մենակ մար տի բռնվեցի: Կարողացել եմ հակառակորդին հետ պահել, որպեսզի գյուղ չմտնի։ Հակառակորդի մոտ յոթանասուն մարդուց բաղկացած խումբը փորձել է ինձ շփոթեցնել ու գե րի վերցնել․ նրանք մեր հայկական համազգեստով էին, հայերեն լեզվով էին խոսում, ինձ կանչում էին, ասում էին․

«Արի՛, ախպե՛ր»․․․ Ես հարցրի, թե մեր տղաները որտեղ են: Բայց մեր վիրավոր տղաները, նկատելով, որ հակառակորդի կողմ եմ գնում, ինձ հասկացրին, որ թշնամիներն են, ու անմիջապես ետ եկա։ Թաքստոցից տեսա, թե ինչպեսադրբեջանական հետախուզական հատուկ խումբն ինձ նշանառության տակ է վերցրել ու այդ պահին անմիջապես կտրուկ գործողությունների եմ դիմել․ Անմիջապես վերցրեցի զենքս ու նրանցից մեկին խփեցի, որից հետո բոլորը պառկեցին: Այդժամ ես վերցրեցի մեր վիրավոր զինվորին ու հեռացանք: Երբ նրանց տեսադաշտից դուրս եկանք, ես շրջանցեցի,նենց դիրք ընդունեցի, որ թշնամին տեղյակ չլինի, թե որտեղ եմ ու այդտեղից սկսեցի նրանց մեկ-մեկ պառկեցնել։

Հարցազրույցներից մեկի Մեջ Գասպարյանը հիշում է Ապրիլյան քառօրյայի դա ժան օրերը և նշում․ Մենք երեք օր հաց չենք կերել, բայց ոչ մեկս չենք հասկացել, որ սոված ենք: Խառը իրավիճակ էր,երկնքից կարկուտի պես իրենց հրե տանին թափվում էր գյուղի վրա: Զինվորներ ունեինք, որ մինչ վերջին կաթիլը մնացել էին խրամատի մեջ: Հակառակորդի զինվորները «Ուրալ»-ով եկել էին մեր դիրքի վայր, Բայց մերոնք խփել էին, տեխնիկան թողել, գնացել էին: Գիշերը մտանք «Ուրալ»-ը վերցրինք բերեցինք։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *