ՄԱԿ-ում քննարկումն ու ռուսական կողմի հայտարարությունը. ինչ սպասել այսօր. Տեսանյութ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր ուշ երեկոյան Նյու Յորքում կրկին դռնփակ հանդիպում կանցկացնի ղարաբաղյան խնդրի շուրջ։

Այս անգամ քննարկումը նախաձեռնել են Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։

Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփումներում բարձրացնում է Սիրիայից և Լիբիայից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների հարցը, այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորարևելյան հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

Պատասխանելով լրագրողի հստակեցնող հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմն ընդգծում է, որ դա անընդունել է իր համար, փոխարտգործնախարարն ասել է՝ «բնականաբար»։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունն էր հաղորդել, որ տեղեկություններ ունի ապօրինի զինված խմբավորումների վարձկաններին Ղարաբաղ տեղափոխելու վերաբերյալ։

Արտգործնախարարությունն էլ ընդգծել էր՝ այդ քայլերը ոչ միայն է՛լ ավելի են սրում իրավիճակը հակամարտության գոտում, այլև երկարատև սպառնալիքներ ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *