Մահացել է դերասան Գևոն

Մահացել է դերասան, հումորիստ Գևորգ Դոդոզյանը։ Այս մասին ֆերսբուքյան իր էջում գրել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լենդ Մկրտչյանը։

Այսօր առավոտյան 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Գևորգ Դոդոզյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Գևո: Ցավալի լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը

Դերասանը մահացել է հիվանդանոցում, մահվան պատճառ դարձել է բրոնխիալ ասթման: Հարցին՝ արդյոք դերասանի մոտ հայտնաբերվել է նաև կորոնավիրուս, որը բարդացրել է քրոնիկ հիվանդության ընթացքը, Անի Ներսիսյանը պատասխանեց.

«Կորոնավիրուս չի եղել, ուղղակի երկար տարիներ տառապում էր այս հիվանդությամբ»:

Գևոն հայտնի է իր բազմաթիվ մանրապատումներով: Վերջին տարիներին համալրում էր Սունդուկյանի թատրոնի դերասանական կազմը:

Նկարահանվել է նաև Արմենիա հեռուսաընկերության «Ոսկե դպրոց» սերիալում: 

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *