Մամ ջան, սուրճ եմ խմում, պրծնեմ, գնամ դրանց հետ շպրտեմ….ա՜խ, ինչ իմանար խեղճ մայրը, որ․․․

Նենգ հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորված Սոս Էլբակյանը 28 տարեկան է։ Նա ընտանիքի փոքր որդին էր, երկու քույրերն ու եղբայրը նրանից տարիքով բավական մեծ են եղել՝ մոտ 16-17 տարով։ Մեծ երազանքով էր սպասում հարսանիքին, պատրաստվում էր ամուսնանալ, ընտրած աղջիկ ուներ։

Սոսն ամեն առավոտ խոսում էր մոր հետ, այսօր առավոտյան մայրը զանգահարել է, Սոսն ասել է․ «Մամ ջան, ամեն ինչ նորմալ է, ես այս պահին սուրճ եմ խմում, հանգիստ եղեք: Խմեմ, պրծնեմ, գնամ մի հատ էլ դրանց հետ շպրտեմ ու ամեն ինչ լավ կլինի, հեչ չմտածեք»։

Նրա հարազատների խոսքով Սոսն այնքան խելացի էր, այնքան ձգտվող էր, սիրում էր զինվորական կյանքը։ Զինվորական կյանքում շատ արագ վերելք ունեցավ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն էր ավարտել։ Սոսը Տավուշ էր տեղափոխվել վերջին տարիներին, լեյտենանտի կոչում էր ստացել և ուզում էր առաջ գնալ, ավելի բարձր կոչումներ ստանալ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *