«Մանվել Գրիգորյանը մեր հաղթանակների մեջ ծանրակշիռ դերակատարում է ունեցել․..». Անդրանիկ Քոչարյան

Այսօր նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունն էր, որին մասնակցում էր նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց.

«Ես Մանվել Գրիգորյանի հետ ճանապարհ եմ անցել բանակի կառուցման առաջին պահից մինչև այս պահը»:

Հարցին՝ ի՞նչ կասեք Մանվել Գրիգորյանի անցած ուղու մասին՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Ինքը մեր հաղթանակների մեջ շատ ծանրակշիռ դերակատարում է ունեցել, դա ոչ ոք չի կարող ուրանալ»:

Մանրամասները՝ Առաջին լրատվականի տեսանյութում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *