Մանրամասներ՝ 25-ամյա հարսի մահվան դեպքից

Իրապես մեծ ողբերգություն է տեղի ունեցել նախօրեին մոսկովյան ռեստորաններից մեկում՝ Ցարիցինոյում։ Իր իսկ հարսանիքին քսանհինգամյա հարսը՝ Ալեքսանդրան, մահացել է․ նրան փորձում էր երկու շտապօգնության բրիգադ փրկել, բայց ապարդյուն։

Ալերգիկ ռեակցիայի՝ անաֆիլակտիկ շոկի պատճառ են դարձել մի քանի կենֆետները, որոնք նա կերել էր դեպքից մի քանի րոպե առաջ։ Ալեքսանդրան ալերգիայով էր տառապում և նրան հակացուցված էր ընկույզը, որի մասնիկներ կային կոնֆետների մեջ։ Այդ չնչին քանակն անգամ նման ողբերգության պատճառ դարձավ։

Նշենք՝ ՔԿԱԳ-ում գրանցվելուց և տոնական զբոսանքից հետո նորապսակները հյուրերի հետ օրն ամփոփում էին ռեստորանում։ Ճաշկերույթի ընթացքում Ալեքսանդրայի ինքնազգացողությունը վատացել է․ նա հենց սեղանի մոտ սկսել է խեղդվել։

Ցավոք, ժամանած երկու շտապօգնության բրիգադները չեն կարողացել հարդանցուի՝ ընդամենը քսանհինգամյակը բոլորած երիտասարդ կնոջ կյանքը փրկել, չնայած բազում գործադրած ջանքերին և անհապաղ կանչի վայր ժամանելուն։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *