Մատաղիսում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի գնդապետ

Արցախում ականի պայթյունից սպանվել է ադրբեջանական բանակի գնդապետ Սամիդլի Բաբեկ Մաթլաբ օղլուն:

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Մատաղիսում: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանցի օգտատերերի գրառումներից:

Ռուսական RIA-ն էլ հայտնում է, որ Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել են 1 ռուս խաղաղապահ, Արցախի ԱԻՊԾ 4 փրկարար, զոհվել է մեկ ադրբեջանցի զինծառայող:

Ըստ RIA-ի՝ վիրավոր ռուս խաղաղապահին տեղափոխել են Բաքվի հիվանդանոց:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *