Մարդիկ ցնորվել են, որ Հայաստանը կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրը՝ առանց որևէ մեկից օգնություն մուրալու…Փա՛ռք մեր պետությանը և մեր զինված ուժերին…
Նկատեցի՞ք, որ մարդկանց մի խումբ պարզապես զարմացած է, որ միջազգային հանրությունը մեզ չի խղճացել, չի դատապարտել հայ ժողովրդին ճնշելու և կոտորելու համար:

Այդ մարդիկ ուղղակի ապշած են, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրը՝ առանց որևէ մեկից օգնություն մուրալու:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Նորայր Նորիկյանը:
Մարդիկ իրենց տեղը չեն գտնում, որ ռուսները մեզ օգնության չեն հասել, որ ամերիկաներն ու եվրոպաները հումանիտար օգնություն չեն ուղարկել:

Մարդիկ ցնորվել են, որ Հայաստանն ի վիճակի է լուծել իր անվտանգության խնդիրը՝ հույսը դենլով միայն ու միայն սեփական ուժերի վրա:
Այսուհետ միշտ այդպես է լինելու: Անհրաժեշտության դեպքում մենք պետք է ստիպենք, որ մեզ հարգեն ու մեր շահերի հետ հաշվի նստեն…

Փա՛ռք մեր պետությանը և մեր զինված ուժերին…