Մարդ,ով անձնվիրաբար նվիրվել է իր գործին,իր քրտնաջան աշխատանքով շտկեց մեր առանց այդ էլ ՀԶՈՐ բանակի բացերը․․․ Ավագ Պապոյանի հզոր խոսքը Դավիթ Տոնոյանի մասին

Մարդ,ով անձնվիրաբար նվիրվել է իր գործին,իր քրտնաջան աշխատանքով շտկեց մեր առանց այդ էլ ՀԶՈՐ բանակի բացերը․․․ Ավագ Պապոյանի հզոր խոսքը Դավիթ Տոնոյանի մասին

Կեսարինը՝ կեսարին

________________

Ասում են,հայտնի դառնալու համար հարկավոր է քրտնաջան աշխատանք,բարի գործեր,երկար ճանապարհ… Իրավունք ունեմ չէ՞ չհամաձայվելու… Օրինակ ԲՀԿ-իստ,ՙՙփառահեղՙՙ ինքնագոլի հեղինակին ընդամենը պետք եղավ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին լափակեր անվանել և վերջ.

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավագ Պապոյանը։

Նույնիսկ Դալնի Վոստոկի հեռավոր ստանիցիայում ապրող հայը ճանաչեց նրան,ճանաչեց ու հիշեց,հիշեեե՞լ… Էն մի կլասիկին էլ բավական եղավ,ընդամենը մի 50 գրամ ՙՙՂարաբաղի թոթի արաղՙՙ խմի,լայվ մտնի, — Բա ու՞ր եք չկաք այ ախպեր,դե եկե՜ք է՞,գիտեք,որ չեք կարա չէ՞, հը՞… ու վերջ,հերիք էր… Հա,մեկն էլ կա,նույնիսկ բառեր պետք չեկան ՝ իր մուննաթ դեմքով երևաց ԱԺ-ում,մի ուրիշ անգամ դաշնամուրի առաջ մի մուղամ կըլկըլացրեց ու խնդրեմ, պատրաստ է… .

Բայց վստահ եմ, կհամաձայնվեք՝ ոչ միշտ է,որ հայտնին ու ազգի սիրելին ասոցացվում են իրար հետ… Ահավասիկ… Դավիթ Տոնոյան ՝ ՀՀ պաշտպանության նախարար — մարդ,ում մեն մի արտահայտություը՝ ՙՙՆոր պատերազմ = նոր տարածքներՙՙ բավական էր,որ ազգը սիրի,հպարտանա իր ՀԱԼԱԼ զավակով. Բառեր չեմ գտնում նկարագրելու մեր նախարարին ,որովհետև ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում ՝ Լավերի մասին դժվար է խոսել.Իսկ այս դեպքում առավել քան դժվար է… Մարդ,ով անձնվիրաբար նվիրվել է իր գործին,իր քրտնաջան աշխատանքով շտկեց մեր առանց այդ էլ ՀԶՈՐ բանակի բացերը,վերացրեց տեխնիկական թերությունները,իր ուրույն ավանդն ունեցավ զինվորի մարտական ոգու բարձրացման,դիրքերի ամրացման,սահմանային հենակետերում զինվորների ապրելակերպի բարելավման և մի շարք այլ խնդիրների ճիշտ և էֆեկտիվ լուծումներում..

Ես,որ ինձ համարում եմ բավակաին պերճախոս,այս անգամ բառերը դժվարությամբ եմ գտնում…Միայն մի բան կասեմ՝ այս քչախոս,համեստ,երկաթյա կամքի տեր,խոսքին տեր ռազմական գործչի մասին խոսուն,վառ ապացույցը Տավուշյան մարտերի ժամանակ ազատագրված,ռազմավարական տեսանկյունից լավ էլ նշանակություն ունեցող բարձունքներն են. Ես ինձ իրավունք եմ վերապահում իմ,իմ ընկերների,ինձ նման շատ շատերի անունից շնորհակալություն հայտնել ՊՆ նախարարին.

Շնորհակալություն Դավիթ Տոնոյան,շնորհակալություն մերօրյա զորավար Դավիթ-Բեկ… Սիրում,հարգում,հպարտանում ենք Ձեզնով…

ՀԳ Եթե չկարողացա ամենապայծառ գույներով պատկերել Դավիթ Տոնոյանին,ապա ներող եղեք,ես եմ վատ նկարիչ./ այստեղ հարկավոր էր Մինաս լինել… / Առողջ եղեք…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *