«Մարդ, ով, ըստ մամուլի,մի քրեական գործով մեղադրվում է պետությանը 30 մլրդ դրամի վնաս հասցնելու համար, խոսում է ժողովրդի վատ վիճակից…». Սիփան Փաշինյանը՝ Ծառուկյանի մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Մարդ, ով, ըստ մամուլի,մի քրեական գործով մեղադրվում է պետությանը 30.000.000.000 դրամի վնաս հասցնելու համար, խոսում է ժողովրդի վատ վիճակից:

Սա արհամարանք է ժողովրդի հանդեպ, սա ծաղրանք է սեփական ժողովրդին, և ,ի վերջո, սա մեր ժողովրդին չճանաչելու հետևանք է:
30.000.000.000 ՀՀ դրամը համարժեք է մոտ 62.000.000 դոլարի: Ինտերնետում փորփրեցի, պարզվեց մոտ 620կգ $100 , ավելի պատկերավոր ասած` մոտ մեկ գազել մակնիշի մեքենան ամբողջությամբ բեռնված:

Սա ժողովրդից գողացված փողերի չափն է, մեկ քր. գործի շրջանակներում` մեկ գործի:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *