Մարիամ Մելիքյանը թուրք սկեսուրի հետ տեսանյութ է հրապարակել

Դերասանուհի Մարիամ Մելիքյանն  այլևս չի թաքցնում ո՛չ ամուսնուն, ոչ էլ նրա ընտանիքին: Ինստագրամի սթորի բաժնում Մարիամը վերջապես ցույց է տվել սկեսուրին, ով ազգությամբ քուրդ է:

Վերջերս ուշագրավ մի բան իմացա. դերասանուհի Մարիամ Մելիքյանը հմտորեն խաբել է ամբողջ ազգին ու ասել, թե ամուսնացել է Անգլիայում բնակվող հայ երիտասարդի հետ, ում անունը Գոռ է։ Պարզվում է՝ Մարիամն իրականում ամուսնացել է թուրքի հետ և բնակության է մեկնել ոչ թե Լոնդոն, այլ Ստամբուլ։

Երբ Թուրքիայում բնակվող հայ ընկերներիցս մեկն ասաց, որ Մարիամն իրականում այնտեղ է ապրում, ու մի քանի անգամ նրան տեսել է ամուսնու հետ, մի պահ ապշեցի. այդ դեպքում ինչո՞ւ էր բոլորին խաբում։ Եթե չէր ուզում ասել, որ թուրքի հետ է ամուսնացել, կարող էր ուղղակի փակ պահել անձնական կյանքը և ոչ մի հարցազրույց չտալ, լուսանկար չտրամադրել, ոչ թե ստերի շարան կազմել։

Երբ նրան պետք է, կարողանում է խույս տալ լրատվամիջոցներից, վառ օրինակը նրա սկանդալային լուսանկարների տարածումից հետո լրատվամիջոցների տեսադաշտից անհետանալն ու մեկնաբանություն չտալն է։

Սկսեցի փորփրել Մարիամի էջը, հարցազրույցները, որոնք ևս շատ բան պատմեցին… Մարիամի էջում չգտա ոչ մի լուսանկար Լոնդոնից։ Ամեն քայլափոխից նկար հրապարակող Մարիամը Լոնդոնում ոչ մի տեսարժան վայր

«չի հավանել»։) Նրա հրապարակած բոլոր լուսանկարները նեյտրալ տեղերում են արված՝ հիմնականում փակ տարածքներում։ Այս ամիսներին Մարիամը 2 լուսանկար է հրապարակել դրսից, սակայն այնպիսի ռակուրսով, որ չի զգացվում, թե որտեղ է։

Իր հարսանիքի օրը Մարիամը թույլ չէր տվել, որ որևէ լրատվամիջոց ներկա լինի խնջույքին՝ պատճառաբանելով, որ ամուսնու հարազատները սովոր չեն տեսախցիկների և խնդրել են առանց մամուլի կազմակերպել հարսանիքը։ Բոլոր լրատվամիջոցներին Մարիամն ինքն էր լուսանկարներ տրամադրել։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *