Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը եւ պահանջներ դրել ռուս խաղաղապահների առջեւ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգտատեր Արմեն Իշխանյանը հրապարակել է տեսանյութ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտակայքից։

Մարտակերտցիները փակել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյան ճանապարհը եւ դրել մի քանի հարցեր։ Մասնավորապես, եթե ադրբեջանցիներն օգտվում են այս ճանապարհից Քարվաճառ մեկնելու համար, ինչու հայերը չեն կարող օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից։

Մարտակերտցիները հղում են արել եռակողմ հայտարարության համապատասխան կետին եւ զգուշացրել են, որ եթե այդ հարցը չլուծվի, իրանք պարբերաբար փակելու են ճանապարհը։

Բացի այդ, նրանք ռուս խաղաղապահներից պահանջել են կարգի հրավիրել ադրբեջանցիներին, որոնք նողկալի ժեստեր են անում երթեւեկելիս։ Մանրամասները՝ տեսանյութում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *