Մարտի դաշտում իր պարտքը կատարելիս զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ Նարեկ Մեսրոպյանը

Արցախում զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանը, որն իր պարտքն էր կատարում մարտի դաշտում:

Այս մասին հայտնում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը:

«Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ողջ անձնակազմը ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:

Հավերժ հիշատակ և խոնարհում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *