«Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք»․ Արծրուն Հովհաննիսյան

Անցնող գիշեր Արցախի հյուսիս արեւմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը մի քանի հարձակման փորձեր են ձեռնարկել, որոնք բոլորը անհաջողությամբ են ավարտվել։ Այս մասին, ճեպազրույցի ժամանակ ասաց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեկ վաշտ, մեկ դասակ և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել են, հետ են մղվել։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են»,- նշեց նա։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։

«Մարտունու ուղղությամբ՝ դեպի հարավ, Ճարտարի ուղղությամբ, թշնամին կարողացել է ձեռք բերել 1-2 դիրք»,-հավելեց Հովհաննիսյանը և նշեց, որ այօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *