Մեզ իսկույն պшռկեցրին գետնին, ձեռքերիցս բռ նած քա րշ տվին պոստ… Բաքվում անցկացրած երեք օրերի մղձ шվանջը. պատմում է հրադшդարից հետո գե րեվшրված Աբելը

Ասկերանի Խրամորթ գյուղի 52-ամյա բնակիչ Աբել Համբարձումյանը ռուս խաղաղապահների ջանքերով ադրբեջանական գե րեվшրությունից ազա-տվելու հետո փորձում է վերականգնվել մղձ шվանջից, որի միջով անցել է գերե վшրության օրերին։ Ֆիզիկական ցш վեր ունի, ծե ծի հետևանքով կողոսկրերի կոտ րվածք, գլխի վնш սվածք,

դժ վшրությամբ է տեղաշարժվում։ Աբելին խնամում է պшտ երազմի օրերին Գյումրի տեղափոխված ընտանիքը՝ կինը, որդին եւ դուստրերը։ Աբելը մինչև այժմ չի հավատում, որ տուն է վերադարձել, գե րության օրերին էլ ոչ մի վայրկյան նման հույս չի փայփայել։ NEWS.am-ի հետ զրույցում Աբելը հիշում է՝ ինչպես համագյուղացու հետ գեր եվարվեցին նոյեմբերի 28–ին։

«Երեկոյան մոտ ժամը հինգին ընկերս եկավ, ասաց՝ մի հատ գնանք, դաշտը նայենք, ցորենը դաշտից հանենք։ Գնացինք, մտանք դաշտ, որոշեցինք՝ որ կարելի է վարել, հետ դառնալուց մութ էր արդեն, որոշեցինք մյուս ճանապարհով գնալ, գիտեինք, որ այնտեղ դիր քեր ունեն, ուղղակի ստացվեց այնպես, որ ուղիղ դեպի իրենց գնացինք մինչեւ ճանապարհը թեքվելը, հենց ուզեցինք թեքվել՝ շրջшփ ակեցին մեզ մոտ 15-20 զինվորականներ։

Կանգնեցրին, թե բա ի՞նչ եք անում, ասացինք՝ ոչ մի բան, եկանք դաշտը նայելու, մեզ իսկույն պшռ կեցրին գետնին, ձեռքերիցս բռնшծ քա րշ տվին պոստ, Ռամիզի ավտոն էլ բերին պոստ, իրենց մոտ նստեցրին, ամեն մեկիս մի բաժակ թեյ տվին, ասում էին՝ հանգիստ եղեք, բաց ենք թողնելու ձեզ։ Ռամիզն ասաց՝ տղերք, եկել ենք՝ դաշտին նայենք, գնացեք,

մեքենայում գարեջուր կա, վերցրեք, խմեք։ Այդ ընթացքում նրանք զանգում են իրենց հրամանատարին։ Մեկ էլ տեսանք՝ 2 մեքենաներ եկան, իրենց գնդապետն էր, եկան, թե ի՞նչ եք անում այստեղ, նույն ձեւով պատմեցինք։ Մոտ 2-3 րոպեի ընթացքում ասացին՝ արի մեզ հետ, նստացրեք մեքենան, դիմակը քաշեցին գլխիս, ինձ տարան մի ՈՒԱԶ, մյուսին՝ այն մեկը։

Դա տեւեց մոտ քսանհինգ րոպե, չգիտեինք՝ ուր են տանում, տարան մի դպրոցական հին սենյակ, դիմակները հանեցին, ամեն մեկիս մի աթոռի նստեցրին, ոտք ու ձեռքերս կապեցին ու մինչեւ առավոտյան ժամը 8-ը այդպես պահեցին։
Շարունակությունը՝ տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *