Մեզ մոտ մահվան ցուցանիշը 10 անգամ ավելի ցածր է,դա նշանակում է՝մենք այնպիսի խնդիր չենք ունեցել,որ չհասցնեն օգնություն ցույց տալ.ՎԱՀԵ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

Երեկ հայտնի դարձավ,

որ Արտաքին գործերի նախարարությունը COVID 19 –ի դեմ պայքարի միջոցառումներն ավելի արդյունավետ իրականացնելու համար գործընկեր կազմակերպություններից և երկրներից խնդրել է արտասահմանցի բժիշկների հրավիրել ՝ հետևյալ մասնագետների կազմով՝ ռեանիմատոլոգներ, համաճարակաբաններ, ինֆեկցիոնիստներ, ՊՇՌ թեստավորողներ:ArmDaily.am-ի հետ զրույցում բժիշկ Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ շատ հաճախ նման երևույթները կրում են սիմվոլիկ բնույթ, ես չեմ տեսնում, որ մենք ունենք բժիշկների այնպիսի կարիք, որ չկարողանանք հաղթահարել կորոնավիրուսը։

«Այսօր ծավալված մահճակալների վրա մարդիկ աշխատում են ու աշխատում են բավական հաջող։ Ես ընդունում եմ, որ վիրուսը մեզ մոտ բավական ծավալվեց, բայց եթե նայում ենք, թե հիվանդացած մարդկանց քանի տոկոսն է մահացել, դա միանշանակ խոսում է այն մասին, որ պատշաճ օգնություն մարդիկ ստացել են։ Եթե երկրներ կան, որտեղ մահացությունը հասել է 14-15 տոկոսի՝ մեր մոտ այդ ցուցանիշը, մոտավորապես, 10 անգամ ավելի ցածր է։ Նշանակում է մենք այնպիսի խնդիր չենք ունեցել, որ չհասցնեն օգնություն ցույց տալ»։

Դիտարկմանը, որ անգամ վարչապետը օրեր առաջ հայտարարել էր, որ շուրջ 200 հիվանդ հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով բուժօգնություն չի ստացել՝ Տեր-Մինասյանն ասաց, որ այդ հայտարարության մեջ կա մարդկանց սթափեցնելու նման մի բան։«Այսինքն, որպեսզի բժիշկներն ավելի շատ հետևեին պարետատան ցուցումներին, բայց դրանից անմիջապես հետո շատ ավելի մեծ թվով մահճակալներ բացվեցին և բոլոր հիվանդները արագ տեղավորվեցին։ Իրականում ես չեմ ուզենա, որ որևէ մեկը թուլանա, որևէ մեկը դիմակները մի կողմ նետի, բայց եթե մայիսին նեղ մասնագետների հետ քննարկումներում բոլորը նշում էին, որ հունիսը լինելու է ամենածանր ժամանակահատվածը, այն, ինչ եղավ, ապա նույն այդ մասնագետների հետ երբ հիմա ենք խոսում, քննարկում, բոլորը միաբերան նշում են, որ ծանր դեպքերը օրեցօր նվազում են։ Դրական դինամիկայի մասին առայժմ շատերը չեն ուզում խոսել, սակայն նման դինամիա՝ դանդաղ, բայց նկատվում է։ Կարծում եմ, որ ճիշտ են անում, որ չեն ուզում խոսել, որովհետև չեն ուզում ժամանակից շուտ բոլորս սխալները չկրկնեն, թուլանալ չի կարելի»։

Հայաստանի խնդրանքին արդեն արձագանքել են Լիտվայի, Վրաստանի կառավարությունները։ Տեր-Մինասյանն ընդգծեց, որ այն, որ արդեն կան երկրներ, որ արձագանքել են Հայաստանի խնդրանքին, խոսում է համամարդկային արժեքների մասին։«Դա լավ և գեղեցիկ բան է, բայց եկեք հասկանաք, թե քանի բժիշկ է աշխատել այդ համակարգի վրա, հաստատ մի քանի հազար մարդու մասին է, իսկ երբ որևէ երկրից աջակցություն են ուղարկում՝ նման խմբերը սովորաբար լինում են մինչև 10 հոգանոց խմբեր։ Այսինքն, իրենք իրոք հաճախ կրում են սիմվոլիկ բնույթ, հրաշալի է, որ երկրները մեկը մյուսին օգնում են, բայց մենք չպետք է մտածենք, որ այ Լիտվայից բժիշկները կգան և մեզ կփրկեն կորոնավիուսից ու կարող ենք այլևս չպահպանել պարետատան ցուցումները։ Մենք, այո, պետք է շնորհակալ լինենք բոլորից, ով մեզ կօգնի։ Ընդ որում՝ Հայաստանը միշտ այն երկրների թվին է պատկանում, ովքեր աշխարհի տարբեր անկյուններում, երբ երկրաշարժեր կամ այլ աղետներ են լինում՝ մշտապես օգնություն է առաջարկում։ Դա ժեստ է՝ բարի կամք է, որը պետք է գնահատենք»,-ասաց նա։Անդրադառնալով հարցին, թե դեռ ապրիլին ինքը կանխատեսում էր, որ Հայաստանի առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առաջ, եթե միաժամանակ շատ հիվանդներ ունենանք, մենք արդյոք հաղթահարե՞լ ենք կոլապսի մեջ հայտնվելու վտանգը՝ նա պատասխանեց, որ մենք կոլապսի առաջ կանգնելու վտանգն հաղթահարելու ճանապարհին ենք։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *