Մեզ վի րшվոր զինվորի մայրն էր զանգահարել և ասել, որ հենց իր աչքերը բացել է Գոռը, ասել է, որ…Ինչ է պատմում թշ նшմու 5 տանկ, մեկ ուրալ և մեկ տրակտոր ոչնչացրած հերոսաբար զո հվшծ Յուրայի քույրը

2001թ.-ին, ապրիլի տասնհիգին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծնված Յուրա Հարությունյանը զո հվեց՝ հանուն հայրենիքի պшշտ պանության: Յուրան շատ երազանքներ և նպատակներ ուներ: Նա ուզում էր Լինել ատամնաբույժ կամ ատամնատեխնիկ: Դպրոցը վերջացնելուց հետո Յուրան ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղ՝ Ինֆորմատիկայի

ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Ընդունվելով համալսարան՝ նա միանգամից մեկնում է ծառայության այն մտադրությունով, որ կգա Ու կշարունակի ուսումը: «Յուրան Շատ ուրախ մարդ էր, իր ամենասիրելի զբաղմունքը եղել է մարդկանց տրամադրությունը բարձրացնելը: Բարի էր, կամեցող ու նրբազգաց: Բոլորի նկատմամբ էր հոգատար Յուրան, սակայն մասնավորապես՝

մամայի: Ինքը միշտ ասում էր, որ դուք իմ անունը դեռ շատ եք լսելու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ընթացքում ասաց Յուրա Հարությունյանի քույրը՝ Նինա Հարությունյանը: Յուրան ուներ շատ աղավնիներ ու ճագարներ, որոնց մեծ սիրով ու հոգատարությունով էր խնամում: Նա ազատ ժամանակ սիրում էր նաև երգել ու ֆուտբոլ խաղալ: Ամռան 1-ին զորակոչով

հուլիսի Հինգին Յուրան մեկնեց բանակ. «Եղբայրս 6 ամիս ծառայել է Գյումրու մասնագիտացած զորամասում, ստացել է կրտսեր սերժանտի կոչում ու մեկնել է Արցախ՝ ծառայությունը շարունակելու: Գյումրի քաղաքում հասցրել է երկու կրծքանշան ստանալ»,- հպարտությունով շեշտում է հերոսի քույրը: Նինան ժպիտով հիշում է, որ իր հղիության մասին լուրը եղբորն ասել է

հենց պшտ երшզմական օրերին, որն էլ Յուրային շատ էր երջանկացրել. «Յուրաս Շատ էր ուրախացել, ասում էր՝ այդ լուրը իրեն ուժ է տվել պшյ քшրելու ու վերադառնալու, որ ինքն աշխարհի ամենալավ քեռին է լինելու»,- վերհիշում է նա: Վերջինս մեզ մի ծիծաղաշարժ պատմություն պատմեց՝ Յուրայի ու մայրիկի մասին. «Երբ Յուրան մի փոքր ուշացնում էր զանգը,

մաման շատ էր անհանգստանում և սկսում էր զանգել բոլոր այն համարներով, որոնցից, որ Յուրան էր զանգել վերջին կես տարվա մեջ և խնդրում էր Յուրային: Յուրան էլ անեկդոտ էր Դա սարքել, ասում էր՝ մաման 097-ը և ինչ թիվ, որ պատահի հավաքում է, զանգում և ասում՝ Յուրային կտա՞ք»,- ծիծաղով ասում է Նինան: Վերջերս Հերոսը նաև կարողացել էր յուրացնել Արցախի Հանրապետության բարբառը,

որով նույնպես ուրախացնում էր ընտանիքի անդամներին. «Ամեն մեր հեռախոսազրույցի ընթացքում Յուրան պարտադիր պիտի ասեր՝ այ տի պաներ, մենք էլ սկսում էինք ծիծաղել»,- ժպիտով ասում է Յուրայի ավագ քույրը: 33 օր անընդմեջ հայրենիքի պшշտ պանության համար մшր տնչած Յուրան հասցրել է ոչնչացնել հակш ռшկորդի հինգ տш նկ, 1 ուրալ ու 1 տրակտոր: Հերոսը յուրահատուկ ձև էր նկարագրում իր կողմից

ոչնչացված հակш ռшկորդի մարդկային ուժերը և տեխնիկան. «Միշտ զանգում, ասում էր, որ սպш նել եմ երկուոտանի մրջյուն եմ, և մի հատ էլ մեծ մրջյուն: Երկուոտանի մրջյուն ասել է, որ նկատի ուներ թշ նшմի, իսկ մեծ մրջյուն ասելով՝ տա նկ»,- նշում է Նինան: Յուրան դասակի հրամանատար էր, ու ոնց նշել են նրա ընկերները, նա նորակոչիկներին թույլ չի տվել դուրս գալ դիրքերից ու կռ վել, Նույնիսկ մի նորակոչիկ կար,

որը ասել է Նինային, որ Յուրան շատ բան է փոխել իր կյանքի մեջ. «Նորակոչիկը ինձ պատմեց՝ երբ մրսել է, ինքը Յուրան է գնացել իր համար տաք վերարկու բերել (նորակոչիկը ամաչել է վերարկու ցանկացել) ու իր վերարկուն էլ է տվել, որ կարողանա քնել վրան նորակոչիկը. Ասում է՝ Յուրան իր մեջ համարձակություն է սերմանել»,- ասում է Յուրայի քույրը: Իր զո հվելու նախորդ օրը Յուրան ընկերոջ կյանքն է փրկել, որն այժմ Հիվանդանոցում

է շարունակում իր բուժումը. «Մեզ վի րшվոր զինվորի մայրն էր զանգահարել ու ասել, որ հենց իր աչքերը բացել է Գոռը, ասել է՝ Յուրան է փրկել իր կյանքը: Յուրան, վտш նգի տակ դնելով իր կյանքը, կրա կոցների միջից դուրս է բերել վի րшվոր ընկերոջը և տեղափոխել հիվանդանոց»,- հպարտանալով իր եղբոր մարդասիրությամբ՝ ասում է հերոսի քույրը, ավելացնելով, որ մինչև այսօր էլ զորամասից իրենց

են զանգում Յուրայի ընկերները, դասակի հրամանատարները, ու բոլորը ասում են, որ պատ երազմը վերջանա, գալու են, պատմեն Յուրայի հերոսությունների վերաբերյալ. «Եթե անկեղծ՝ մենք չէինք կարծում, որ Յուրան այսքան ուժեղ է և, որ իր ներսում այսքան ուժ կարող էր լինել, մենք մշտապես իրեն որպես ընտանիքի փոքր երեխա ենք պատկերացրել»,- նշեց զինվորի քույրը: Վերջին անգամ ընտանիքի անդամները Յուրայի հետ

հոկտեմբերի քսանիննին են խոսել. «Շատ բարձր տրամադրություն ուներ, Լավ էր զգում իրեն: 33 օր չլողանալուց հետո այդ օրը լողացել էր և ուրախությամբ նշեց, որ ամանով է ճաշը կերել այդ օրը: Շատ հանգիստ էր Յուրան»,- վերհիշում է քույրը: Յուրայի հետ դեպքը կատարվել է հոկտեմբերի 29-ի լույս երեսունի գիշերը. «Յուրայենց հերթական տшգ նшպն են տալիս, որ բոլորը տեղավորվեն դիրքերում, և մինչ Յուրայենք

մեքենայով կհասնեին հարկավոր կետը, ԱԹՍ-ն հшր վшծում է մեքենային: Նրա բջջայինը մնում է այդ մեքենայում, որով մեզ զանգում ու ասում են, որ բջջայինը կա, սակայն Յուրան՝ ոչ: Այդ ձև մեզ հասկացնում են, որ սկսենք փնտրելը եղբորս: Սկսեցինք հետաքրքրվել և հաջորդ օրը արդեն եղբորս մարմինը բերեցինք»,- ցա վով նշում է Նինան: Վերջինս մեզ հայտնեց հոր վերջին խոսքը՝ Յուրայի հու ղшրկшվորության ժամանակ. «Ես լոկ մեկ բան եմ ցանկանում,

թո՛ղ ոչ մի ծնող, անգամ, թուրքը իր ընտանիքի մեժ իր զավակի կորուստը չտեսնի»: Ինչպես շեշտում է հերոսի քույրը, Յուրան չափից դուրս խաղաղասեր էր, ու նրան այս պшտ երшզմական օրերին մի միտք էր միայն տանջում. «Յուրան խաղաղության կողմնակիցն էր: Մեր վերջին հեռախոսազանգերի ընթացքում միշտ հարցնում էր՝ Նին, ես ինչպե՞ս եմ դուրս գալու այսքան մեղ քերի տակից»,- նշեց հերոսի քույրը: Զվարթ Պետրոսյան
Տեսանյութը՝ ստորև.

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *