Մեծն Մոնթեի կյանքի մասին ամենից հետաքրքիր դրվագներից մեկը, որը քչերին էր հայտնի

15-ամյա Սեդա Գպրանյանը Լիբանանում աչքի էր ընկնում իր հասակակիցների մեջ. համարձակ էր, ամեն ինչի մասին ուներ իր կարծիքն ու հստակ տեսակետը: Իր քույրերից մեկի տանն ամերիկահայ մի զինվոր էր հյուրընկալվել, Սեդան հաճախ էր այցելում քույրիկին և երեկոյան հավաքների, զրույցների ընթացքում սիրում էր տարբեր հարցերի շուրջն արտահայտել իր կարծիքները:

Որդին Մոնթե-Սարոն է: Երբ Մոնթե Մելքոնյանն այցելում է Իրան, այնտեղ, իմանալով, որ «Մոնթե» անունը սար նշանակությունն ունի, հայկականացնում են այն և սկսում կոչել Սարո…


Մոնթեի մահից որոշ ժամանակ հետո Մոնթեի ծնողները Սեդային հորդորում են՝ ամուսնանալ, մենակ չմնալ:

Սեդան այդ մասին լսել անգամ չէր ուզում, որոշել էր մասնակցել աղքատ երկրներում մարդասիրական ծրագրերի իրականացմանը:

Հայաստանում ապրելը ծանր էր դարձել նրա համար, անընդհատ ընկճված էր ու անվերջ տխրում էր:


Աշխատանքի համար դիմել էր միջազգային կառույցների և պատասխանի էր սպասում:

Տնից գրեթե դուրս չէր գալիս:

Երևան է գալիս Մոնթեի մանկության ընկերներից մեկը՝ իռլանդա-գերմանական ծագումով Հովել Կընդընը:

Որոշում են գնալ ուխտագնացության: Ամեն ինչ շատ արագ է որոշվում: Մինչև այսօր էլ Սեդան չի հասկանում, թե ինչպես կայացրեց ամուսնության որոշումը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *