«Մեծ Շեն և Հին Շեն գյուղերում ամեն ինչ կարգին է․ Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվել է տուն․..». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մեծ Շեն և Հին Շեն գյուղերում ամեն ինչ կարգին է, Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվել է տուն։

«Ես և Նազելի Բաղդասարյանը նոր վերադարձանք Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։ Այնտեղ ամեն ինչ նորալ է, ճանապարհները բաց են խաղապահներն էլ իրենց տեղում։

Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։

Ամեն ինչ կարգին է և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերված էր։

Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում»,- տեղեկացրել է պատգամովը եւ խնդրել ուշադիր լինել տեղեկատվության տարածման հարցում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *