Վահրամ Թոքմաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այն, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, դա չի քննարկվում։
✓Այն, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ է, դա էլ չի քննարկվում։
✓Այն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի ընկալվում վարչապետ, դա էլ չի քննարկվում։
Բայց, մեկ հուշում Վազգեն Մանուկյանին.

√Հայաստանում երբեք չի եղել ու չի լինի գազազած ժողովուրդ։
√Հայ ժողովուրդը շուն չէ։
√Այն ոչ ոքի չի հոշոտելու։
√Կարող է իր կամ իր հովանավորի կողմից ուղղորդվող որոշ ռեցեդեվիստներ հոշոտեն, մենք նման փորձ ունենք, բայց դա Հայ Ժողովուրդը չէ։

√Հայ Ժողովուրդը հագուրդ չի տալու որևէ մեկի չստացված անցյալի պատրանքներին ու արյան մոլուցքին։
Որևէ մեկը, ո՜չ Վազգեն Մանուկյանը, ո՜չ իշխանությունը, իրավունք չունեն խոսելու Հայ Ժողովրդի անունից։