Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական, ընդամենը խաղաղապահների աջակցությամբ բնակության վայրեր է վերադարձել արդեն ավելի քան 11 հազար բնակիչ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը։

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով:

2020թ. նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների աջակցությամբ նախկին բնակության վայրեր է վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակիչ»,- ասել է նա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *