«Մեղավոր ենք, որ չհասցրինք որոշ մարդկանց դղյակներն ու Բենթլիները սարքել ԱԹU…». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

«Սա «Богатые тоже плачут» նովելը չէ։ Տիկին Զոհրաբյանն այստեղ 5000 թիվը հնչեցրեց, է՞լ ինչ թիրшխ կարող եք ցույց տալ թշնшմուն, տիկին Զոհրաբյան։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով իրեն նախորդող ԲՀԿ-ական պատգամավորների ելույթներին։

«Կարող ա՞ 2 ա կամ 7 ա․․․ Մի հատ ոչ բարով վարչապետ կար մի ժամանակ այստեղ նստած էր․ նա էր ցույց տալիս թիրшխներ ադրբեջանցիներին, կոչ անում, որ պшտերшզմ սկսվի։ Ասում էր՝ ես Ալիևի տեղը լինեմ՝ կհարձակվեմ»,- ասաց Սիմոնյանը և հավելեց․

«30 տարի իշխանության մեջ եղած մարդիկ մեզ մեղադրում են 2,5 տարում չարածների մեջ,- ասաց Սիմոնյանը, այո, չարեցինք, որոշ մարդկանց Բենթլիները, դղյակները չհասցրինք սարքել ԱԹU-ներ»։ Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ այդ սխալն էլ կուղղեն, կհասցնեն։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու և «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *