«Մենք ամեն ինչ կանենք, որ Գերմանիան ծանր պատժամիջոցներ կիրառի Անկարայի ու Բաքվի նկատմամբ». Անդրեաս Գալաո

«Գերմանիան չի կարող զենքով օգնել Արցախին, բայց այն, ինչ Գերմանիան կարող է անել՝ ուժեղ ու ծանր պատժամիջոցներ Բաքվի ու Անկարայի դեմ, պետք է անի»,- քիչ առաջ կայացած ասուլիսի ժամանակ ասաց գերմանացի պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ Անդրեաս Գալաոն՝

վստահեցնելով, որ այդ պատժամիջոցներն ավելի ծանր հարված կլինեն Թուրքիայի ու Ադրբեջանի վրա, քան Հայաստանին զենքով աջակցությունը:

Լրագրողների հարցին՝ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, պատգամավորները պատասխանեցին. «ՄԵնք Գերմանիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն ենք և կարող ենք ազդել Գերմանիայի իշխանությունների վրա, որ, օրինակ, զենքի էմբարգո կիրառեն, կամ բանկային հաշիվները սառեցնեն, ազդեն ֆինանսատնտեսական ձևով՝ արգելելով առևտուրը»:

Նրանք նաև խոր ցավ հայտնեցին, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ կռվում են նաև գերմանական զենքերով:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *