«Մենք ձեզ սիրում ենք, ինչ անում ենք, ձեր համար ենք անում, իմ հայ ազգ…»

Ինչպես հայտնի է, դերասան Վահան Թովմասյանը երկու շաբաթից ավել է, ինչ արցախյան դիրքերում է: Նա ընկերների հետ միացել է հող հայրենին պահող մեր հերոսներին:

Վահանի մասնակցությամբ վերջերս մի զվարթ տեսանյութ էր հանրայնացվել, որտեղ նա մյուս դիրքապահների հետ պարում էր ոգեշունչ երաժշտության ներքո:

Այսօր Վահանը մեկ այլ տեսանյութ է հանրայնացրել դարձյալ դիրքերից: Տեսանյութում դիրքապահ տղաները հանգստանում են միասին՝ վրանում պառկած: Նրանք լսում են վերջերս հանրայնացված «Հերոս տղերքը մեր» երգը, որը հասցրել է սիրվել շատերի կողմից:

Տեսանյութում Վահանը, դիմելով ժողովրդին, ասում է. «Ինչ անում ենք, ձեր համար ենք անում, իմ հայ ազգ»: Նրա ընկերները ևս միանում են նրա խոսքերին՝ նշելով, որ իրենք հայ ժողովրդին շատ են սիրում: Ընկերներից մեկն ասում է. «Ժողովուրդ, որ հետ չգանք, իմացեք, մենք ձեզ շատ ենք սիրում»: Այս խոսքերին ի պատասխան՝ Վահանն ասում է. «Արա, լավ, մի՛ մխկտցրա, ախպեր»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *