Մենք պնդում ենք, որ Ղարաբաղը պետք է անկախանա. Ֆրանսիացի սենատոր

Լեռնային Ղարաբաղից մնացել է 2860 քառակուսի կիլոմետր, այսինքն՝ տարածքի մեկ քառորդը: Այժմ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում, Կոմերսանտին տված հարցազրույցում հայտարարել է ֆրանսիացի սենատոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր Լյուք Դեւինը:

«Ցավոք, թույլ էր տրվել պատմական անարդարություն, երբ 1920-1936 թվականներին Ղարաբաղը ներգրավել էին Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում: Մենք գիտենք, որ Հայաստանի բազմիցս փորձել է վերադարձնել այդ տարածքն իր հանրապետության կազմի մեջ»,-նշել է նա:

Հարցին, թե ըստ նրա՝ հավանակա՞ն է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում հնարավոր լինի ստեղծել անկախ պետություն, սենատորը նշել է. «Մենք հենց դա ենք պնդում: Թուրքիայի հավակնությունները չափազանց լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Ֆրանսիան առանձնահատուկ հայաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ մեզ համար շատ մտահոգիչ ազդակ էր, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է ավարտին հասցնել իր նախնիների սկսած գործը: Մենք բոլորս շատ լավ հիշում ենք հայերի ցեղասպանության մասին: Մեզ համար ցեղասպանությունից փրկված փախստակաները մարդիկ են եղել, որոնք իրենց գիտելիքներով եւ հմտություններով հարստացրել են Ֆրանսիան:

Դեռեւս 1.5 տարի առաջ, երբ մենք ընդունել էինք հայ պատգամավորների պատվիրակությանը, մենք լսել ենք նրանցից մտահոգություն Ալիեւի եւ Էրդողանի դիրքորոշման մասին, եւ մտահոգություններ նրանց կողմից հնարավոր ագրեսիայի վերաբերյալ: Սակայն այդ տագնապն այդ ժամանակ թվում էր չափազանցված, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ դա բնավ այդպես չէ»:

Նրա խոսքով՝ Թուրքիան դեռեւս չի հրաժարվել եվրոպական հանրույթի մաս դառնալու իր հավակնություններից: «Էրդողանի քաղաքականությունն էլ ավելի է մոտենում 1915 թվականի սարսափին: Թուրքիան որոշել է ընդլայնել իր ազդեցության գոտին, պահպանել դիրքը՝ որպես տարածաշրջանում գերիշխող ուժ, վերականգնել կայսրությունը:

Այս տարի, երբ բոլորը ցնցված էին համավարակի պատճառով, Թուրքիայի նախագահը որոշել է սկսել զանգվածային հարձակում, ինչը, ակնհայտ է, թելադրված է իր երկրում տնտեսական ճգնաժամով»:

Նա նշել է, որ նոյեմբերի 9-ին «մենք բոլորս տեսանք, որ ոչ թե Մինսկի ձեւաչափն է կարգավորել իրավիճակը, այլ Ռուսաստանը»: «Մեզ համար այժմ առաջնահերթ է խաղաղ բնակչությանն օգնելու հարցը, որոնք ստիպված լքել էին իրենց տները, որոնց թիվը կարող է հասնել 90 հազարի: Ֆրանսիայում կան բազմաթիվ ասոցիացիաներ եւ հիմնադրամներ, որոնք կներգրավվեն այդ աշխատանքում»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *