Մենք սպասում էինք նրա վերադարձին ու նշանադրությանը, իսկ նրա վերջին գրառումն էր՝ «կմեռնեմ հանուն ձեզ». զոհված Հայկ Սահակյանի քեռի

Հայկս հերոս է, ով իր մահու կռիվն է տվել Հադրութում, խոցել թշնամուն բազմիցս: Սեփական կյանքով փրկել ընկերոջ կյանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Հայկ Սահակյանի քեռի Արմեն Հովհաննիսյանը:

«Կարոտն ամեն օր ավելի է մեծանում, ինչքան էլ փորձում եմ ինձ շեղել, գրառումներ անել, ժպտալով խոսել, միևնույն է… սիրտս ու հոգիս են լուռ, միևնույն է ամեն բացվող օրվա հետ աչքս դռանն է: Հույսը վերջում է մեռնում, անգամ այն դեպքում, երբ հողին ես հանձնել հերոսիդ, երբ քո աչքով ես տեսել այդ ամենը: Հույսը վերջում է մեռնում, սպասումը՝ երբեք:

Հայկ, քեզ միշտ եմ սպասելու, որդի՛ս: Քո խենթ ու ազնիվ բնությունը պակասում է բոլորիս: 19 տարիների ընթացքում Հայկն այնքան բան փոխեց թե՛ մեր և թե՛ ընկերների կյանքում, որ ասելու չէ:

Այդքան հոգատար մարդ դժվար էր գտնել: Երբ ընկերներին, ծանոթներին և անգամ անծանոթներին մի բան էր պատահում, մշտապես շտապում էր օգնության: Չէր մոռանում նաև դիմել բժիշկ մոր օգնությանը: Ասում էր՝ մամ, ոչինչ, որ հոգնած ես, հանուն ինձ օգնիր:

Հայկը կատակասեր էր…անչափ կատակասեր: Անգամ ամենատխուր լուրը հայտնելիս ժպտում էր:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *