Մետրոյի նոր կայարանը կկառուցի պետությունը. Հայկ Մարության

«Մետրոյի մասին ասեմ, որ փորձել ենք ներգրավել մասնավորի, որպեսզի պետության վրա էդ հոգսը չլինի, բայց էն պայմանները, որն առաջարկել են մեզ տարբեր ընկերություններ, նաև իմ կողմից գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար:

Կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը»,- ասել է Երևանի քաղաքապետը՝ անդրադառնալով նոր կայարանի կառուցման աշխատանքներին:

Ըստ Հայկ Մարությանի՝ այս պահին նախագծի մրցույթը մշակման փուլն է: Խոսքը մոտ 35 մլն դոլարի մասին է:

Կառավարությունից կա հավաստիացում, որ գումարը կարող է տրամադրել:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *