Մերօրյա հերոսներից մեկը․ Գարիկը փրկել է տասնյակ վիրավորների՝ շալակած տանելով ապահով վայրեր․ Ու էս ամեն ինչը արել է` լինելով 40 օրվա զինվոր, չիմանալով թե խրամատը ինչ է

Մերօրյա հերոսներից մեկը․ Գարիկը փրկել է տասնյակ վիրավորների՝ շալակած տանելով ապահով վայրեր․ Ու էս ամեն ինչը արել է` լինելով 40 օրվա զինվոր, չիմանալով թե խրամատը ինչ է

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱՅԿԻ….

Մերօրյա հերոսներից մեկը, ով թերևս Արցախյան երկրորդ պատերազմում դրևորել է հերոսությունների մի շարք օրինակներ, ով լինելով նորակոչիկ, չի՛ վախեցել տեսնելով զոհված ընկեր, չի՛ վախեցել տեսնելով գետնին հավասարված շինություններ, փոխարենը կամավոր միացել է իր մարտկոցին ու սկսել է կռվել թուրքի դեմ…ինքն էլ չէր հիշում քանի հոգու է սատկացրել, բայց էդ երկրորդական է, փրկել է տասնյակ վիրավորների՝ շալակած տանելով ապահով վայրեր։

Ու էս ամեն ինչը արել է` լինելով 40 օրվա զինվոր, չիմանալով թե խրամատը ինչ է, չիմանալով հրետանու ոչ մի դետալի նշանակություն, կամավորագրվել է որպես հրետանավոր ու կռիվ է տվել։ Ասում էր՝ թե բա 7 անգամ մեռնելուց պրծա, բայց 8-րդը կպավ, ու էդ ժամանակել է շարունակել ժպիտով կռիվ տալ, էն ժպիտով, որով պատմում էր էս ամենը, ու ասում որ մեր մոտ ընտիր է ամեն ինչ!

Ճանաչենք մերօրյա հերոսներին՝ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱՅԿԻ ՏԱՐԱԾԵԼԸ խրախուսվում է))

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *