«Մեր խփածը «տոչնի» գնում ա». նոր տեսանյութ առաջնագծից

Արցախի պաշտպանության նախարարության հրապարակած նոր տեսանյութում հրետանավորները պատմում են իրենց տրամադրության ու տրամադրվածության մասին։

Տեսանյութի հերոսներից մեկն ասում է` Արցախում ընթացող պատերազմը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները չհանձնվեն։

«Անձնակազմս գերազանց վիճակում է, էրեխեքի տրամադրությունը լավ ա։ Ամեն ինչ շատ պարզ ա` մենք մեր հողն ենք պաշտպանում»,– նշում է նա։

Մեկ այլ զինծառայող էլ վստահեցնում է, որ բոլորը լավ տրամադրություն ունեն։

«Դուխներս 100 չի, հազար ա։ Հաղթելու ենք։ Ուրիշ տարբերակ չկա»,– ավելացնում է երրորդը։

Հրետանավորները շեշտում են. «Մեր գործը անում ենք, մեր խփածը «տոչնի» գնում ա»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *