Մեր վարչապետի նկարը դնեին եռակողմ հանդիպմանը, գուցե ավելի լավ արդյունք լիներ. Քոչարյան

Առանց գերիների հարցը լուծելու որևէ շփում չպետք էր ունենալ: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոմերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու մինչ այս պահն իշխանությունը չի ասում ռազմագե րիների թիվը՝ նշելով, որ դա պետական գաղտնիք է, Քոչարյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչն է պետական գաղտնիք. «Ի՞նչ է նշանակում պետական գաղտնիք՝ ումի՞ց, մեր ժողովրդի՞ց, Ադրբեջանը չգիտի՞, թե քանի ռազմագե րի ունի իր մոտ: Պետական գաղտնիք համարվում է այն տեղեկությունը, որը չպետք է իմանա թշնամի պետությունը»:

Քոչարյանը նշեց, որ սա այն հարցն է, որի շուրջ մենք աջակցություն ունենալու ենք բոլորից, և սա սկզբունքային հարց է՝ նշելով, որ եռակողմ հանդիպումից առաջ էր պետք ստանալ այդ հարցի լուծումը. «Նման կարգի հանդիպումները նախօրոք պատրաստվում են, չի կարող պատահի, որ նախօրոք դու չկարողանայիր այդ հարցն օրակարգ բերեիր և լուծումը ստանայիր, բայց մինչև այդ եռակողմ հանդիպումը գերիների հարցը պետք է լուծում ստանար բայց այս մարդիկ այնքան են ծնկած վիճակում, որ չեն կարող խոսել, չեն կարող պայքարել գե րիների հարցը լուծելու համար, ինչ-որ բանի համար, իրենք հիմա խնդրելու են, որ տվեք գե րիներին, թե չէ դա օգտագործելու են ռևանշիստական ուժերը: Պլինտիսուց ցածր վիճակում ենք հայտնվել, եթե մեր ժողովուրդը դա հանդուրժում է, ուրեմն արդար է»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Ադրբեջանը գե րիներին չի վերադարձնում, Քոչարյանն ասաց, քանի որ գե րիներին պահելով խնդիր են ստեղծում ղարաբաղյան բանակը համալրելու համար: Ադրբեջանում ասում են, որ նոյեմբերի 9- ից հետո ով հայտնվել է Ադրբեջանում, ռազմագե րու կարգավիճակ չեն կարող ունենալ: Միևնույն ժամանակ, Ալիևը ճնշման տակ է, քանի որ գե րիների մասով աշխարհում կա մասինական մոտեցում, սակայն պահում է հատուկ նպատակով՝ Ղարաբաղի անվտանգության հարցը ճնշման տակ պահելու համար. «Նույնիսկ եթե այս գե րիներին տա, ուրիշ գե րիներ են վերցնելու և տալու են այն ժամանակ, որ մեր իշխանությունը վստահեցնի իրենց, որ այլևս այստեղից որևէ զինվորական Ղարաբաղ չեն ուղարկելու, գինը սա է լինելու, և մեր իշխանությունը դա տալու է, որովհետև քթներից բռնած տանում են»:

Քոչարյանը նշեց նաև, որ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը չի կարող եռակողմ համարել՝ ավելի շուտ 2/4 հանդիպում է համարում. «Մեր վարչապետի նկարը դնեին, գուցե ավելի լավ արդյունք կլիներ, գոնե խորհրդավորության ինչ-որ բան կլիներ»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *