Մեր տղաները իմիտացիա են անում, իբր նահանջել են, հետևից սողեսող մոտենում են թշնամու տանկին, հարվածում. Հովհաննիսյան

Շատ եմ լսել, թե ինչպես են տղաները սողեսող մոտենում թշնամու տանկին՝ հետեւից խփում. Արծրուն Հովհաննիսյան

Արդեն 23 օր շարունակվող թեժ մարտերում հակառակորդը վերջին տվյալներով կորցրել է՝ 195 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 566 զրահատեխնիկա, 4 ՏՈՍ: Նրանց մարդկային կորուստները հասնում է 6259-ի:

Ընթացող մարտերի եւ դրանում հակառակորդի կորուստների վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել Հովհաննիսյանին:

— Պարոն Հովհաննիսյանձեր հաշվարկներով այս ընթացքում հակառակորդի ընդհանուրտեխնիկայի քանի՞ տոկոսն ենք խոցել:

— Իրականում դժվար է ասել, որովհետեւ տեսեք՝ հակառակորդի տեխնիկան ընթացքում թարմացվում է: Մենք տեսնում ենք, որ այս պատերազմի 23 օրերի ընթացքում Ադրբեջանն ինտենսիվորեն տարբեր պետություններից զենք-զինամթերք, տեխնիկա է ներկրում: Այսինքն՝ հստակ իմանալ, թե ինչքանով է թարմացվել՝ դժվար է: Բացի դրանից որոշ տարածքներում հակառակորդը առաջ է գալիս եւ իր խոցված տեխնիկան մնում է իր դաշտում, հետեւաբար նրանք հնարավորություն ունեն դրանց որոշ մասը վերցնել, վերանորոգել ու նորից մարտի մեջ մտցնել: Այնպես որ շատ դժվար է նման հստակ թիվ ասել: Բայց փաստ է, որ նրանց ցամաքային հարձակվողական բռունցքը հանդիսացող զրահատանկային զորքերի մեջքը ջարդված է՝ չեմ ասում ամբողջովին, բայց հիմնական մասը ոչնչացված է:

— Դուք եւս նշեցիքնաեւ վերջին օրերին շատ էր խոսվումոր Ադրբեջանն այս օրերին զենքինոր խմբաքանակ է ձեռք բերելՏեղեկություն կա՞թե ինչ զինատեսակների եւ ինչ ծավալիմասին է խոսքը:

— Չէ, ստույգ թվեր չգիտեմ, բայց, որ մեծ թվերի մասին է խոսքը՝ դա փաստ է, տասնյակ հազարավոր արկեր հրետանու համար: Այսպես ասեմ՝ օրական երեւի տասնյակ թռիչքներ են կատարում ինքնաթիռները, որոնց բեռնատարողությունը միջինը 20-30 կամ 40 տոննա է, որի մեջ զենք-զինամթերք է:

— Ֆինանսական առումով ի՞նչ չափի կորուստներ է կրել հակառակորդը նախնականգնահատականներ կա՞ն:

— Միլիարդները հաստատ անցնում է: Ընդ որում, այստեղ մի կարեւոր բան էլ կա. ինչպես մենք տեսնում ենք Ադրբեջանի հանրության արձագանքներից (որոնք քողարկվում են, բայց այնուամենայնիվ դուրս են գալիս), այդ ֆինանսները մեծ հաշվով Ալիեւը փոշիացրել է, իր ժողովրդի բերանից կտրել ու դրել է զենքի, բանակի վրա: Մնացածի մասին չեմ ասում, թե ինչքան են փոշիացրել, բայց բանակը իր խնդիրը այսպես թե այնպես չի լուծում: Ադրբեջանի հանրությունը շանս ուներ նախկին 25 տարիների ընթացքում մեծ գումարներ ստանալ տնտեսության մեջ, բայց հիմա այդ շանսերն էլ են վերջնական փոշիացվում: Այդ բանակը ի վերջո քամվում է, ոչնչացվում է, այդ միջոցները քամվում են: Ընդ որում, հաջորդիվ տարիներին հաստատ այդ հասարակությունն ու պետությունը այդքան գումարի ներդրում չի էլ ունենալու, որովհետեւ, թե՛ նավթի գները, թե՛ նավթի ծավալը շեշտակի փոքրանում են:

— Հայկական կողմը իսրայելական արտադրության «Sandcat» զրահամեքենա է խոցել, ինչըփորձագետները առանձնացրել էին, որպես կարեւոր հանգամանք: Ո՞րն է այդզրահամեքենայի խոցման կարեւորությունը:

— Չեմ կարող ասել, իմ կարծիքով քաղաքական իմաստով են կարեւորել: Որովհետեւ այդ մեքենան թեթեւ զրահամեքենա է, խոցելու մեծ բարդություն չկար՝ հակատանկային միջոցով է խոցվել:

— Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանը հերթական անգամ խախտեց հրադադարիպայմանավորվածությունըո՞րն էր նպատակը դրանց համաձայնություն տալուեթե կրկին չէին պահելու հրադադարը:

— Եթե անկեղծ ասեմ նման տրամաբանությունն ընդհանրապես չեմ հասկանում եւ հրաժարվում եմ հասկանալ: Սկզբում հրադադարի համաձայնություն տալ, դեռ հրադադարը չկնքած հայտարարել, որ հայկական կողմն է ուզում հրադադար, հետո հաջորդ օրը խախտել ու հայտարարել, որ հայկական կողմն է խախտել հրադադարը… ես այս տրամաբանությունը չեմ հասկանում:

— Հակառակորդի գործողությունները ռազմական տրամաբանությամբ նմա՞ն են նրանցնախկին գործողություններինթե մարտավարությունը ակնհայտորեն Թուրքիան էղեկավարում՝ ինչպես փորձագետներից շատերն են նշում:

— Ադրբեջանի զինված ուժերին չէի ցանկանա թերագնահատեինք, շատ ուժեղ զինված ուժեր են: Մանավանդ բարձր տեխնոլոգիական կոմպոնենտը, որը մեծ հավանականությամբ հենց իրենք չեն ղեկավարում, ավելի բարձրակարգ է: Բայց կան նաեւ բավականին հետամնաց տարրեր՝ մանավանդ ցամաքային զորքերում: Հետամնաց մոտեցումներ, թե՛ մարտավարական, թե՛ տեխնիկական եւ թե՛ կիրառական առումով: Բայց գլոբալ վերցրած երբեք էլ հակված չեմ եղել թերագնահատելու Ադրբեջանի զինված ուժերին եւ առավել եւս հիմա չեմ թերագնահատում:

— 3 շաբաթյա մարտերը ռազմագիտական առումով ինչպե՞ս կբնութագրեքվերլուծություններ արվե՞լ են արդեն:

— Նախնական ես ասել եմ, որ դասական բլիցկրիգը տապալված է, այն տապալվել է նույնիսկ 5-6 օրվա ընթացքում: Դրանից հետո հիմա գնում է այլ մարտավարություն՝ ավելի շատ կրակային մարտի կիրառություն՝ նեղ տեղամասերում եւ գրոհող տարաբնույթ խմբերի մարտավարություն, որն իրենք փորձում են համադրել: Մի փոքր ստացվում է, մի փոքր չի ստացվում: Կրակային մարտը քիչ թե շատ ստացվում է, որովհետեւ այդ կրակային առավելությունն ունեն, իսկ անկանոն խմբերի գրոհող մարտավարությունը հաճախ տապալվում է, երբեմն ստացվում է: Ընդհանուր առմամբ, շարունակվում է ոչ դասական համազորային մարտի տեսքով:

— Շաբաթներ առաջ գրել էիքոր այս պատերազմը պատմության դասագրքերում պետք էհայտնվի մարտավարական առումով:

— Միանշանակ: Խտությունը չափազանց մեծ է: Կիրառվել են՝ 500-ից 600, միգուցե ավելի քանակի՝ տանկեր, զրահատեխնիկա, БМП, БТР եւ այլն: Կիրառվել են հազարավոր միավոր հրետանային միջոցներ, հազարից ավելի ԱԹՍ-ներ: Նման խիտ մարտեր եւ օրական տասնյակ հազարավոր արկերի ու մեծ տրամաչափի կիրառում երեւի թե վերջին անգամ եղել է 2003 թվականի Իրաքյան պատերազմի ժամանակ: Դրանից հետո այսպիսի խտությամբ մարտեր չեն եղել:

— Պարո՛ն Հովհաննիսյանմեր զինվորների հերոսություններից նոր դրվագներ կա՞ն:

— Իրականում շատ բաներ կան, որ մեզ չի էլ հասել դեռ: Շատ բաներ կան, շատ եմ լսել, թե ինչպես են տղաները սողեսող մոտենում տանկին՝ հետեւից խփում, որովհետեւ ճակատից չի ստացվում: Ինչպես են հատուկ իմիտացիա անում, թե նահանջել են, բայց չեն նահանջում, որպեսզի մնան իրենց տանկերի մեջտեղում եւ կողքից խփեն տանկերը: Թե ինչպես են մեր խմբերն ընկնում շրջափակման մեջ, իսկ հետո ճեղքելով դուրս գալիս:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *