Մեր 18 տարեկանների արյունը դեռ չի սառել, դուք եկել աթո՞ռ եք ուզում

Այսօր կառավարության շենքի դիմաց ցուցարաարներին մոտեցած տղամարդկանցից մեկը հակադարձեց վերջիններիս.

«18 տարեկանների արյունը դեռ չի սառել, դուք եկել աթո՞ռ եք ուզում. Այդ ստորագրությանը ես համաձայն եմ՝ հանուն մյուս կենդանի մնացածների»:

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ կուղարկի առնվազն 22 Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոնի հրապարակված տեսանյութին։

Տեսանյութից պարզ է դառնում, որ 11 ինքնաթիռ այս պահին ՀՀ-ի ճանապարհին են, մինչդեռ ևս 11-ը բեռնված սպասում են թռիչքին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, առաջին Իլ-76 ինքնաթիռը, որում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունն էր, արդեն իսկ ժամանել է Հայաստան։

«Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներին տեղափոխող Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրեբունի օդանավակայանում։ Ներկա պահին ընթանում են ռազմական տրանսպորտային ավիացիայի՝ 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումներին տեղափոխող ինքնաթիռների ընդունման նախապատրաստական աշխատանքները», — հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *